Մադոննա Հարությունյանը, միանշանակ, Երեւանի ամենաոճային կանանցից է։ Ոճաբանն իր ինստագրամյան էջում, պարբերաբար, զարմացնում է իր էսթետիկ բովանդակությամբ՝ ցուցադրելով իր հետաքրքիր լուքերը, նաեւ հետեւորդնորի հետ կիսվելով հետաքրքիր համադրությունների գաղափարներով։ Ու քանի որ մոտենում է ուսումնական տարվա սկիզբը, իր հերթական տեսանյութում Մադոննան 3 կերպար է առանձնացրել Back to school (կրկին դպրոցում) ոճի մեջ, որոնք ցուցադրում է արագ փոփոխվող կադրերով։
Առաջին կերպարը դասական պիջակի (Zara), վերնաշապիկի (Zara Women) ու փողկապի (Zara Men) համադրությունն է կարճ շրջազգեստի (Stradivarius) եւ հարմարավետ կոշիկների (Parfois) հետ, որոնք ոճաբանը կրում է սպիտակ զուգագուլպաներով (Calzedonia)։ Շիկահերը կերպարն ամբողջացրել է սպիտակ պայուսակով (Parfois):
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրորդ կերպարն ազատ ոճի մեջ է։ Ի դեպ, ոճաբանը, ինչպես նկատեցիք, օգտվում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց համար նախատեսված ապրանքաներից։ Նա կրում է տղամարդու շապիկ՝ Lacoste-ից, նույն ապրանքանիշի սպիտակ սպորտային կոշիկներ, ջինսե լայն տաբատ՝ Stradivarius-ից, սեւ գոտի եւ շապիկի երանգին համապատասխան շագանակագույն պայուսակ (Pincipe)։
Որպես երրորդ կերպար, նա կրում է կարճ թրենդային սպիտակ վերնաշապիկ (Zara), երկար սեւ շրջազգեստ (Zara), խոշոր սեւ պայուսակ (Mango) եւ սպիտակ հարմարավետ կոշիկներ (Parfois)։ Նա առաջարկում է այս կերպարը կրել նաեւ այլ կերպ՝ համադրելով սեւ գույնի բոմբեր ժակետով (Zara)։
Ոճաբանի հրապարակումն ապացուցում է, որ նորաոճ լինելու համար պարտադիր չէ օգտվել միայն luxury բրենդներից։ Ձեր սիրելի բրենդի հագուստները ճիշտ համադրության շնորհիվ կարող են նայվել ամենաթրենդայինն ու հետաքրքիրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն