«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սեքս-թերապեւտը» «փրկում է» ամուսնությունները՝ կանանց խնդրանքով սեքսով զբաղվելով ամուսինների հետ

23:30, 1 սեպտեմբերի

Նախկին «գիշերային թիթեռնիկը», որն իրեն սեքս-թերապեւտ է անվանում, պնդում է, որ «փրկում է ամուսնությունները»՝ սեքսով զբաղվելով իր «հաճախորդների» հետ: Օլիվիա Բենթլին վստահ է, որ իր «աշխատանքը» «փոխում է կյանքը»։

Սեքս-արդյունաբերության 15-ամյա «վետերանը» պնդում է, որ կանայք խնդրել են իրեն սեքսով զբաղվել իրենց ամուսինների հետ: «Որոշ կանայք ասում են, որ միշտ չէ, որ ցանկանում են դրանով զբաղվել, բայց ուզում են իմանալ, թե ով եմ ես, որպեսզի թույլ տան, որ իրենց ամուսինները դա ինձ հետ անեն»,-ասել է 46-ամյա կինը, որն իր ծառայությունների դիմաց տարեկան վաստակում է 500 000 դոլար:

Ննջասենյակից դուրս Բենթլին, ով շաբաթական ընդունում է մինչեւ 10 հաճախորդի, իր հաճախորդներին առողջ սեռական կյանք վարելու էմոցիոնալ աջակցություն եւ խորհուրդներ է տալիս։

«Ես միշտ շատ նուրբ եւ ուշադիր եմ նրան կանանց նկատմամբ: Եթե ​​կինն իրեն լավ է զգում, ուրեմն մենք լավ ժամանակ ենք անցկացնում, իսկ ամուսինը շատ շնորհակալ է լինում նրանց այս փորձառության համար»։

Թեև Բենթլին չունի պաշտոնական «խորհրդատուի որակավորում», նա կրթության ոլորտում ունի մագիստրոսի կոչում, իսկ սեքսի ոլորտում իր փորձի մեծ մասը ձեռք է բերել Նեւադայի օրինական հասարակաց տանը՝ Moonlite BunnyRanch-ում աշխատելու ընթացքում:

Ինքնակոչ սեքս-թերապեւտը դատապարտել է «անարդար» կանանց, ովքեր հրաժարվում են բավարարել իրենց զուգընկերոջ սեռական ցանկությունները: «Ես գիտեմ, որ կան շատ հարաբերություններ առանց սեքսի եւ շատ դժբախտ տղամարդիկ»,-ասել է նա:

Բենթլիի տղամարդ հաճախորդները, ովքեր «մի քանի տարի» ապրել են իրենց կանանց հետ, հայտարարել են, որ իրենց «սեքսուալ կյանքը մարում է», իսկ իրենք կարիքները «բավարարում են մեկ ուրիշի», ոչ թե իրենց կանանց հետ:

Բենթլին նաեւ խորհուրդ է տալիս իր հաճախորդներին պահպանել մարզավիճակը, ինչը, ըստ նրա, կարող է բարձրացնել լիբիդոն: «Որքան սպորտային ես, այնքան ավելի շատ սեքս ես ուզում, դու քեզ ավելի ինքնավստահ ու գրգռված ես զգում»,-բացատրել է կինը, որը եւս ֆիթնեսի սիրահար է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել