Տարիներ հետո մենք, գուցե, չունենանք տղա պարողներ, կարծում է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը։ Նա այս ենթադրությունը կապում է պարողների ցածր աշխատավարձի հետ, ինչը խոչընդոտ է, որպեսզի արտիստը կարողանա զբաղվել իր սիրելի աշխատանքով։
«Կանցնի եւս մի քանի տարի, եւ եթե այսպիսի քաղաքականություն վարվի ազգային մշակույթի եւ պարող տղաների նկատմամբ, համարենք, որ տարիներ հետո մենք ընդհանրապես տղա պարողներ չենք ունենալու»,-երեկ՝ սեպտեմբերի 6-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց նա։
«Նրանց աշխատավարձը շատ քիչ է։ Պարող տղան ինչպե՞ս կարող է ստանալ 80 կամ 100 հազար դրամ։ Ինչպե՞ս կարող է պետական կոլեկտիվում պարողը ստանա այդքան աշխատավարձ։ Սա ի՞նչ գումար է, որ արտիստը կարողանա իր ընտանիքի, կենցաղային կարիքները հոգալ։ Ոմանք ստիպված են լինում գնալու այլ միջոցառումների, շատ լավ գիտեք, որ պարում են տարբեր առիթների, որպեսզի կարողանան իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Բայց դա լուծման եղանակ չէ։ Ես կարծում եմ՝ այստեղ եւս բավական փոփոխությունների անհրաժեշտություն կա, պետք է վերանայել պարողներին տրվող աշխատավարձերը եւ, վերջապես, հասկանալ՝ այս երկրին պե՞տք են ազգային պարողներ, թե՞ ոչ»,-հավելեց Գեւորգյանը։ Նա նաեւ նշեց՝ «Բերդ» պարային անսամբլը չի հովանավորվում պետության կողմից․ «Չնայած՝ մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվի ստեղծագործական կոլեկտիվների համար, բայց, ցավոք սրտի, այն այդպես էլ լուծում չի ստանում»։
Հիշեցնենք, որ «Բերդ» պարային անսամբլն այս տարի նշում է իր հիմնադրման 60-ամյակը․ համույթը նոր է վերադարձել եվրոպական շրջագայությունից ու արդեն պատրաստվում է առաջիկա ծրագրերին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին