Սերժ Թանկյանը ամերիկյան DW News-ի հետ զրուցել է Արցախում կատրվածի, ադրբեջանական ագրեսիայի ու արցախցիների բռնի տեղահանման մասին։
Հաղորդավարը հետարքրվել է՝ արդյոք Արցախում կատարվածը զարմացրե՞լ է երաժիշտին։ «Ինձ համար սա զարմանալի էր, քանի որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Հայաստանի շատ գործընկերներ վստահում էին Ադրբեջանի դիկտատոր նախագահ Ալիեւին, որը խոստացել էր, որ ռազմական ճնշում չի գործադրի Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, բայց նա ստեց։ Հիմա էլ ստում են ու ասում, թե մարդիկ իրենց սեփական տները լքում են իրենց իսկ կամքով։ Բայց ինչպե՞ս կարող ես հազարավոր տարիներ ապրել քո հայրենիքում եւ թողնել տունդ, գործդ, այն ամենը, ինչ ստեղծել ես, եթե դրա համար չլինի պատճառ։ Սա վիրավորկան է»,-պատասխանել է Թանկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաղորդավարը նշել է, որ իրենք չեն կարողացել լրագրողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի պարզեին, ինչ էր իրականում կատարվում այնտեղ։ Նա նաեւ մեջբերել է Թանկյանի այն միտքը, որ այնտեղի հայերը ենթարկվում են ցեղասպանության եւ հարցրել՝ ինչ է կարծում՝ որքանո՞վ կարող էին նրանք ապահովագրված լինել Արցախում մնալու դեպքում։
«Նայեք նրանց սեփական քաղաքացիներին։ Նրանք ապրում են մի երկրում, որտեղ իրենց իսկ իրավունքները պաշտպանված չեն։ Մի քանի լրագրող ու պատմաբաններ վերջերս ձերբակալվել են, որովհետեւ բարձրաձայնել են անարդարությունների մասին։ Այնպես որ, եթե հայերին էլ պետք է այդպես վերաբերվեն, դա ոչինչ չի կարող երաշխավորել։ Մենք խոսում ենք մի բռնապետության մասին, որն իր նավթն օգտագործում է Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար»,-պատասխանել է երաժիշտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու