Հոկտեմբերի 22-ին Կինոյի տանը մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին եւ հայ կինոյի 100-ամյակին։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի իր շուրջ համախմբել է բազմաթիվ ռեժիսորների, անիմատորների, պրոդյուսերների եւ ոլորտի այլ մասնագետների` աշխարհի տարբեր երկրներից ու միջազգային առաջատար ընկերություններից։
Վերջին երկու տարիներին՝ պատերազմով եւ համավարակով պայմանավորված, «ՌեԱնիմանիան» հարաբերական դադարի փուլում էր։ Փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Վրեժ Քասունին անդրադառնալով այս փաստին, նշեց. «Սովորաբար ասում են՝ փառատոնը համարում ենք բացված, բայց մեր դեպքում սիրով ուզում եմ ասել՝ «ՌեԱնիմանիա» փառատոնը կրկին շարունակվում է։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք ավելի եռանդուն ձեւով պետք է շարունակենք մեր գործունեությունը եւ մեր մշակութային քաղաքականությամբ աշխարհին լսելի դարձնենք Հայաստանի ձայնը, հայկական կինոարվեստի ուրույն ասելիքը, բացահայտենք ու ցույց տանք այն տաղանդներին, որոնց պետք է ճանաչեն բոլորը»։
«ՌեԱնիմանիա» փառատոնի գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Գերատեսչական կառույցների ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում շնորհավորեցին հյուրերին ու մասնակիցներին, եւս մեկ անգամ կարեւորեցին մշակութային այս կարեւոր իրադարձության կայացումը։
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի բացման ֆիլմը ծագումով Իրանից, ֆրանսիայում բնակվող Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» ֆիլմն էր։ Անիմացիան հերթական անգամ ապացուցեց, որ այն իրականության ու հանդիսատեսի միջեւ բուֆերային փրկօղակ է՝ խոսելու ամենադաժանի մասին ամենատանելի լեզվով, երբ ծխացող ամպերը, ճախրող ավերակները, սովալլուկ շնաձկները, թափառող կատուները, եռոտանի շները եւ Աստվածածնի սրբապատկերը պահպանող հայ քահանաները ամբողջանում են մոգական ռեալիզմի կտավում։
Ֆիլմի ցուցադրությունից հետո հյուրերը մասնակցեցին նաեւ «Անիմացված պատերազմ» ցուցահանդեսին։
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 28-ը։ Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են Կինոյի տանը եւ ԹՈՒՄՈ կենտրոնում (Երեւան, Հալաբյան 16), պանելային քննարկումները և «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները եւս ԹՈՒՄՈ կենտրոնում։
Փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-ից եւ «Կինոյի տնից», փառատոնի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է ReA app բջջային հավելվածում (App store, Play market)։
Ստացված հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համարկրթական ծրագրեր իրականացնելուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել