Նյու Յորքը հայտնի է նրանով, որ գրավում է աշխարհի ամենամրցակցային, հավակնոտ եւ նույնիսկ անմխիթար մարդկանց: Ասում են, որ եթե դու կարողացել ես հաջողության հասնել այնտեղ, ապա քեզ մոտ դա կստացվի ամենուրեք: Այնուամենայնիվ, Նյու Յորքը միայնակ մարդկանց համար ամենավատ ամերիկյան քաղաքներից է, գրում է NYP-ն։
Զեկույցը, որը կազմվել է WalletHub-ի անձնական ֆինանսական կայքի կողմից, 182 խոշոր քաղաքների մեջ «Մեծ Խնձորին» հատկացրել է 144-րդ տեղը՝ ծանոթությունների հնարավորություններով, միայնակներին մատչելիությամբ եւ հանգստյան վայրերով: Թեեւ քաղաքը հանգստի առումով երրորդ տեղում է, դրա հասանելիությունը վերջին տեղում է: Իսկ ծանոթությունների հնարավորությունների առումով այն զբաղեցրել է 167-րդ տեղը։
Հեղինակ Ռիկի Շլոտը գրում է, որ 2023 թվականին ժամադրությունները դժվար են դարձել ամենուր, հատկապես՝ Նյու Յորքում։ Դա պայմանավորված է ժամադրությունների հավելվածների աճով եւ անձնական շփումների սոցիալական նորմերի զարգացմամբ:
Երբ ծանոթությունների մարզիչ Բլեյն Անդերսոնը հարցում անցկացրեց հազարավոր միայնակ մարդկանց մեջ, նա պարզեց, որ տղամարդկանց 53%-ն ասում է, որ կանանց հետ շփվելու հավանականությունը նվազում է որոշակի վախերի պատճառով: Ավելին՝ 18-ից 25 տարեկան տղամարդկանց 45%-ը նշել է, որ երբեք անձամբ չեն մոտեցել որեւէ կնոջ:
Շատ նյույորքցիներ փոխարենը դիմում են ծանոթությունների հավելվածներին: Բայց դրանք մի շարք խնդիրներ են բերում։ Թեեւ հավելվածներն ավելի հեշտ են դարձնում ինչ-որ մեկին հանդիպելը, առցանց ծանոթությունների պրոֆիլների անվերջ հոսքում միշտ կա մեկը, ով ավելի գեղեցիկ է, խելացի, բարձրահասակ, առողջ եւ հարուստ:
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի պրեմիերայից 25 տարի անց նյույորքցիները բախվում են ծանոթությունների մի շարք նոր մարտահրավերների: Այն, որ Նյու Յորքում ինչ-որ մեկին հանդիպելը դժվար է, նորություն չէ։ Դրանում էր «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի ամբողջ ուղերձը: 25 տարի անց այսօրվա ժամադրությունները բախվում են մի շարք փորձությունների՝ սկսած #MeToo-ից մինչեւ Tinder, որոնց մասին Քերի Բրեդշոուն եւ նրա ընկերները, նույնիսկ, գլխի չէին ընկնում... Ես զարմացած եմ, որ քաղաքի համար, որը երբեք չի քնում կամ հանգստանում, մենք, առհասարակ, հասել ենք 144-րդ տեղին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո