NEWS.am STYLE-ի խմբագրությունում Ամանորը սիրելի տոն է, եւ մեր թիմի բոլոր անդամները սիրում են զարդարել տոնածառը: Այս տարի մենք որոշեցինք ձեզ ներկայացնել մեր մշտադալար գեղեցկուհիներին եւ կիսվել մեր մտքերով, հիշողություններով ու ցանկություններով:
Մեր տեսանախագծերի, այդ թվում՝ #ՇոկTok-ի հեղինակ Մելինե Տոնոյանը նախընտրում է տոնածառը զարդարել կոնկրետ գունային գամմայով։
Ստացվել է նուրբ ու էլեգանտ: «Նոր տարին ինձ համար մայրիկիս թխվածքների բույրն է, եւ հունվարի 1-ի առավոտյան մեծ ընտանեկան հավաքույթը»։
«Սանկտ Պետերբուրգ. 2000-ականների ձմեռ. դեկտեմբերի 31։ Պատուհանից դուրս ձնակույտեր են, պատուհաններին՝ սառույց, տանը տաք է։ Փոքրիկ տոնածառ, պատերին ծաղկեպսակներ եւ գունավոր լույսեր: Մայրս խոհանոցում խշխշացնում էր տոպրակներն ու հորդորում, որ ես ու եղբայրս այնտեղ չգնայինք։ Մենք սողալով մոտենում էինք խոհանոցի դռանը եւ փորձում ճեղքից տեսնել, թե ինչ է նա թաքցնում մեզանից, կամ գոնե կռահել հնչյուններից, բայց հեռուստացույցը խլացնում էր ամեն ինչ։ Նա միշտ կարողացել է թաքցնել դա։ Ուղիղ կեսգիշերին նա ինձ եւ եղբորս քաղցրավենիքի տուփեր էր փոխանցում։ Ոչ թե խանութից էր գնում, այլ պատրաստում այն կոնֆոտներով, որոնք մենք սիրում էինք։ Սա արդեն ավանդույթ է դարձել։ Մենք անհամբերությամբ էինք սպասում այդ նվերներին՝ պատկերացնելով, թե այս անգամ ինչ նրբություններ կարող են լինել, իսկ մայրիկը միշտ արդարացնում էր մեր ամենամեծ սպասելիքներն այդ առումով։
Նա դա անում էր, նույնիսկ, այն ժամանակ, երբ ես արդեն դեռահաս էի: Մի օր նա խանութից վերադարձավ տուն՝ նվերների տուփերի համար նախատեսված ստվարաթղթերը ձեռքին: Ես միշտ հասկանում էի, որ սա Ձմեռ պապից չէ, ուստի չէի տխրում, եւ ամեն տարի սպասում էի, որ մայրս կփակվի խոհանոցում, կխշխշացնի տոպրակները՝ ուշադրությամբ դասավորելով մեր սիրելի քաղցրավենիքը եւ դրանք խնամքով դնելով տուփերի մեջ...
Ձմեռ, 2023 թ։ Երեւան։ Ես 31 տարեկան եմ եւ կարող եմ ինքս ինձ գնել այս քաղցրավենիքից տասնյակ կիլոգրամներ, բայց դեռ անհամբերությամբ սպասում եմ Ամանորին, երբ մայրս ինձ համար կհավաքի իմ ամենասիրած կոնֆետների տուփը՝ իր սեփական ձեռքերով ընտրելով յուրաքանչյուր քաղցրավենիք»։ Ռեգինա Մելիքյան, լրագրող։
«Ամանորն ինձ համար ամեն պահի կախարդանքն է։ Այս կախարդական ժամանակահատվածում փոփոխությունների եւ թարմ հնարավորությունների ակնկալիք կա: Ես սիրում եմ այն ոգեւորությունը, որ բերում է ամանորյա եռուզեռը, եւ խորհրդավոր մթնոլորտը՝ լցված լույսերով, մանդարինի բույրով եւ ամանորյա մեղեդիների ձայնով: Նոր տարին հնարավորություն է վերսկսելու, նոր նպատակներ դնելու եւ սիրելի մարդկանց հանդիպելու՝ ուրախության եւ հույսի մթնոլորտում: Սա այն ժամանակն է, երբ սրտերը լցվում են ջերմությամբ, եւ ամեն պահը յուրահատուկ է»։ Գինու սյունակագիր՝ Լիանա Աղաջանյան։
«Երբ փոքր էի, Նոր տարին ինձ համար առաջին ձյունն էր, մանդարինի հոտը, ձմեռային արձակուրդները, սահնակով սահելը, առաջին ձնեմարդը, որը պատրաստում էի, տոնածառի գույնզգույն ու բազմաձեւ խաղալիքները… Մեր եղեւնին հիմա ուրիշ է, զարդարանքները՝ եւս: Թութակների ու կաղնու տեսքով եւ տարբեր զարդանախշերով պատված կլոր խաղալիքներին տարիների ընթացքում փոխարինել են նորերը, այս տարի՝ կարմիր եւ ոսկեգույն երանգներով տարբերակները: Տոնի խորհուրդը, սակայն, ինձ համար նույնն է՝ ընտանիքը, երազելու ունակությունը չկորցնելը, նոր նպատակներ սահմանելը, հավատալը, որ գալիք տարին կլինի բարի, խաղաղ ու միայն ձեռքբերումներով լի»։ Սյունե Առաքելյան, լրագրող։
«Մեծ տոնածառ՝ պարզապես հսկայական: Այդպիսին էր այն ինձ թվում մանկության տարիներին։ Ես ու քույրս մեր գիշերազգեստներով թռչում էինք անկողնուց եւ վազում դեպի մեր «հսկայական» տոնածառը՝ նվերները նայելու։ Ես զարմանում էի, երբ մայրս հունվարի 1-ի առավոտյան մեզ թույլ էր տալիս նստել «մեծահասակների» հետ՝ գեղեցիկ դասավորված սեղանի շուրջ: Իսկ հայրս մեզ հետ «միասին» զարդարում էր տոնածառը՝ թույլ չտալով, որ որեւէ խաղալիք կախեինք, քանի որ դա «սխալ» էինք անում։
Մանկական հանդարտ երջանկության զգացումը եւ վստահությունը նրանում է, որ ամեն ինչ հաստատ լավ է լինելու: Ու թեեւ անցնող տարին մեզ համար դարձավ դառը հիասթափությունների, կորուստների եւ անդառնալի ողբերգությունների տարի, թեկուզ կարճ ժամանակով, թեկուզ հինգ րոպեով, ձեզ կայցելի հանգստության, հանդարտ ուրախության եւ այս մանկական զգացումը։ Վստահություն, որ ամեն ինչ լավ է լինելու»։ NEWS.am STYLE-ի խմբագիր՝ Լուսինե Վահրամյան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար