93 տարեկանում կյանքը դեռ նոր է սկսվում, ապացուցում է ամերիկուհի տատիկը, ով «վիրուսային» է դարձել իր «բուռն» անձնական կյանքի շնորհիվ։
2021 թվականին Դրոնյակ տատիկը, ով TikTok-ում միլիոնավոր հետեւորդներ ունի, պատասխանեց մի օգտատիրոջ, ով հարցրել էր իր կարգավիճակի մասին, իսկ վիրուսային տեսանյութը հավաքեց 72 միլիոն դիտում:
«Ես ընկեր չունեմ եւ չեմ ուզում: Եթե ես դա ցանկանայի, կարող էի չորս կամ հինգ ընկեր ունենալ... Ես չեմ ուզում որեւէ մեկի հետ շփվել»: Բայց դրանից հետո շատ բան է փոխվել: «Տատիկը հիմա ընկեր ունի»,-հայտարարել է նա: «Ես չեմ կարող հավատալ, որ ես ընկեր ունեմ: Եվ նրա բոլոր ատամները դեռ տեղում են»,-ասում է նա: «Նա այնքան լավիկն է. Նա ինձ դուր է գալիս, բայց ես նրան ավելի շատ եմ դուր գալիս։ Եվ նա լավագույն համբուրվողն է ամուսնուս մահից ի վեր»։
Բայց ամեն ինչ չէ, որ դուր է գալիս Դրոնյակ տատիկին։ Օրինակ՝ նրա սիրելին խռմփացնում է. «Նա միշտ հիշում է իր նախկինին: Ինչո՞ւ պետք է լսեմ նրա մասին: Ես գիտեմ, որ ես ավելի գեղեցիկ եմ»:
Տատիկի հետեւորդները շատ ուրախ են նրա հաջողություններով։
«Ես եղել եմ հինգ ժամադրության... Մեկին հանդիպել եմ թաղման ժամանակ, նա լավն էր, մյուսին՝ Instagram-ում։ Եվս մեկի հետ ծանոթացել եմ բարում եւ երկուսի հետ՝ բինգո խաղի ժամանակ: Միգուցե, ձեզ հետաքրքիր, թե ում եմ համբուրել: Ես բոլորի հետ էլ համբուրվել եմ»,-ասել է տատիկը:
«Տատիկ, քո ժամադրության կյանքն ավելի հետաքրքիր է, քան իմը՝ 31 տարեկանում»,-նշել է օգտատերերից մեկը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո