Պենելոպե Քրուզը լուսանկարվել է Elle-ի համար՝ փայլելով նորաձեւ կերպարներով ու անկեղծանալով մի շարք թեմաների շուրջ: Պարբերականի հետ հարցազրույցում իսպանացի դերասանուհին խոսել է «Ֆեռարի» ֆիլմում իր կերպարի, գեղեցիկ «ծերանալու» եւ երեխաների դաստիարակության մասին:

Դերասանուհին մեկ անգամ չէ, որ մարմնավորել է իրական կերպարի։ «Ջանի Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործության պատմություն» սերիալում Քրուզը խաղացել է իր ընկերուհուն՝ Դոնաթելա Վերսաչեին։ Բայց ինչպես նշում է ամսագիրը, Լաուրա Ֆեռարին այլ կերպար էր: Նախ, նա միջազգայնորեն ճանաչված անուն չէ, ուստի Քրուզն իր ուսերին էր վերցրել «առաջին անգամ նրա ձայնը լինելու» պատասխանատվությունը։

Elle-ին տված հարցազրույցում Պենելոպեն հիշել է, որ Մոդենայում նկարահանումների ժամանակ գնացել էր գործարան եւ հանդիպել մարդկանց, ովքեր ճանաչում էին Լաուրային։ «Նրանք կարծես, թե չէին ուզում նշել, թե որքան ուժեղ էր նա: Գիտե՞ք, որ նա անվադողերով էր քնում․․․ Մրցավազքին նախորդող գիշերը նա անվադողերով էր քնում, որպեսզի ոչ ոք դրանք չվնասեր: Բայց մարդիկ ասում էին` ոչ, ոչ, նա դժվար կին էր, շատ թթու եւ անկանխատեսելի։ Ոմանք նրան խելագար էին անվանում՝ բառ, որ օգտագործվել է պատմության մեջ յուրաքանչյուր կնոջ համար՝ արդարացնելու նրա հանդեպ ճնշումը»։

Դերասանուհին խոստովանել է, որ ինքը վախենում է մեքենա վարելուց ու բացատրել, թե ինչու,-«Երբ ես 8-9 տարեկան էի, քրոջս հենց աչքիս առաջ մի մեքենա հարվածեց։ Հիշում եմ՝ նա կարմիր վերարկու էր հագել։ Այդ պահին ինձ համար ժամանակը կանգ առավ։ Դա մեծ տրավմա էր, քանի որ ես տեսա, թե ինչպես էր նա կորցնում գիտակցությունը: Իսկ ես հիվանդանոցում թմրած էի, մարդկանց ասում էի. «Քրոջս հենց նոր վրաերթի են ենթարկել»։

Շնորհիվ իր մասնակցությամբ մի շարք ֆիլմերի՝ Քրուզն աշխարհի աչքում մայր էր դարձել, նույնիսկ, նախքան մայրանալը։ Հիմա նա ասում է․ «Իմ տարիքում կերպարների 80 տոկոսը կլինեն մայրեր, ամուսնալուծված կամ լքված կանայք, բայց ես շատ փոքրուց եմ մայրերի մարմնավորել»:

Պենելոպեն ասում է, որ դեռ փոքրուց գիտեր, որ երեխաներ է ուզում ունենալ: «Բայց ես գիտեի, որ նրանց ավելի մեծ տարիքում եմ ուզում: Ես ուզում էի սպասել, մինչեւ կզգայի, որ պատրաստ եմ: Ես վստահ էի, որ դա կլինի ամենակարեւոր բանը, որ կանեմ իմ կյանքում»:
Քրուզն իր եւ Խավիեր Բարդեմի երեխաներին՝ 10-ամյա Լունային եւ 12-ամյա Լեոյին, հնարավորինս հեռու է պահում հանրային ուշադրությունից, բայց նշում է, որ չի խոչընդոտի նրանց ընտրությանը, եթե երբեւէ ցանկանան իր կամ ամուսնու ուղին բռնել․ «Դա նրանց որոշումը կլինի, նրանք պետք է հասկանան՝ արդյոք ուզո՞ւմ են ունենալ այնպիսի աշխատանք, որն առավել բացահայտ է հանրության համար: Նրանք կխոսեն այդ մասին, երբ պատրաստ լինեն»:

Զարմանալի չէ, որ Քրուզի երեխաները չունեն սոցիալական ցանցերի հաշիվներ․ նրանք, նույնիսկ, հեռախոսներ չունեն: «Այնքան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվելը, հատկապես, երբ դեռ փոքր ես։ Դա դաժան փորձառություն է երեխաների եւ դեռահասների համար»,-ասում է դերասանուհին։
Հոլիվուդում շատ բան է խոսվում նրա, հատկապես նրա տարիքի՝ ավելի ճիշտ՝ չծերանալու մասին։ Որքան էլ թեման հոգնեցուցիչ լինի, կան որոշ հայտնիներ, որոնց մեդիան, կարծես, թույլ չի տալիս ծերանալ:

«Բայց գիտե՞ք, թե ինչու ես դրա մասին չեմ անհանգստանում։ Որովհետեւ մարդիկ ինձ հարցնում էին տարիքի մասին, երբ ես դեռ քսան տարեկան էի: Այն ժամանակ ավելի շատ էի անհանգստանում, քան հիմա։ Այժմ ավելի իմաստալից է քննարկել 50 տարեկան դառնալը: Դա գեղեցիկ բան է, եւ ես, իսկապես, ուրախ եմ իմ տարիներով: Դա նշանակում է, որ ես այստեղ եմ, առողջ եմ, ինչը լավ առիթ է խնջույք կազմակերպելու»:
Լուսանկարները՝ Զոեյ Գրոսման
Ոճաբան՝ Ալեքս Ուայթ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր