Երգչուհի Պոլինա Գագարինան «Ձայնը» հաղորդման ժամանակ դժգոհել է ծրագրում աշխատելու դժվարություններից։ Նրան մեջբերել է Gazeta.Ru-ն։
Գագարինան դա արել է մասնակիցներից Անաստասիա Պանշինայի ելույթից հետո, ով կատարել է նրա «Спектакль окончен» հիթը: Երգչուհին խոստովանել է, որ հազվադեպ է լսում իր երգերի լավ cover-ներ, սակայն այս մեկը իրեն դուր է եկել։ Նա եւ Վլադիմիր Պրեսնյակովը շրջվել են մասնակցի ելույթի ժամանակ։ Ժյուրիի անդամները խնդրել են Գագարինային զուգերգ երգել Պանշինայի հետ, սակայն արտիստը սկզբում մերժել է։
«Ես ցավալի փորձ ունեմ «Ձայնը» նախագծում։ Ինձ տրավմայի են ենթարկել եւ օգտագործել։ Ամբողջ վերջին 11-րդ եթերաշրջանը ես երգում էի աղջիկների հետ․ նրանք ինձ հետ երգում էին, համբուրում, գրկում, հետո ասում, որ գնում են Վլադիմիրի մոտ»,- բացատրել է երգչուհին։
Ամեն դեպքում, Գագարինան համաձայնել է երգել աղջկա հետ՝ մի պայմանով, որ նա կմիանա իր թիմին։ Սակայն երգից հետո մասնակիցը որպես մենթոր ընտրել է Պրեսնյակովին։
«Ես շատ շնորհակալ եմ Ձեզ, Պոլինա, որ շրջվեցիք։ Հիմա բացատրեմ ընտրությունս։ Ես հաճույք եմ ստանում Ձեզ հետ աշխատելուց, բայց երբ նախորդ եթերաշրջանում Վլադիմիր Պրեսնյակովը նստեց ժյուրիի աթոռին, ես շատ ցանկացա միանալ նրա թիմին։ Երազանքները պետք է իրականանան»,-նշել է մասնակիցը։
Դրանից հետո Պոլինան ոտքի է կանգնել ու գնացել կուլիսներ՝ կատակով իրավիճակն անվանելով «չարաշահում»։
«Ես ձեր ուշադրության կարիքն ունեմ մի վայրկյանով: Ես ուզում եմ, որ բոլորը, պարզապես, հիշեն, թե ով է հաղթել նախորդ եթերաշրջանում»,- պատասխանել է երգչուհին։
Լուսանկարը՝ Սվետլանա Շեւչենկո/РИА Новости
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»