Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը, որին մեջբերում է Daily Mail-ը։
Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում, չնայած՝ վերջին տարվա ընթացքում Z սերնդի հաճախորդների կողմից մեծ պահանջարկին:
Երբ Քայլի Ջեններն ասաց, որ ափսոսում է կրծքի մեծացման համար եւ կցանկանար «երբեք դա չանել», նրան աջակցեցին մի շարք կանայք:
Ոմանք խոսեցին իրենց իմպլանտների հեռացման մասին՝ հետեւելով այնպիսի հայտնիների օրինակին, ինչպիսիք են՝ Թորի Սփելլինը, Բլեք Չայնան եւ Քրիսի Թեյգենը:
Պասիֆիկոն կարծում է, որ միտումը կշարունակի աճել 2024 թվականին, ընդ որում հարուստ մարդիկ հիմնականում բողոքում են ցավից, որն առաջանում է մեծ իմպլանտների հետեւանքով, եւ երեխա ունենալուց հետո կրծքի վերականգնման դժվարությունից:
Բրիտանացի վիրաբույժը ակնկալում է նաեւ դեմքի եւ պարանոցի լիֆթինգի պահանջարկի աճ։
«Առանց պարանոցի լավ, ներդաշնակ բարելավման, դեմքի շտկումն այնքան լավ տեսք չի ունենա, որքան կարող էր, եւ չի երեւա սպասվածի պես բնական»,-ասում է Պասիֆիկոն,-«Եթե ձեր դեմքը գեղեցիկ է, բայց պարանոցին կան թերություններ, ինչ-որ բան միշտ պակաս կլինի»:
Իդեալական աշխարհում կոսմետիկ վիրաբուժությունը չպետք է նկատելի լինի. հիվանդը պետք է «շատ բնական եւ շատ թարմ» տեսք ունենա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը