Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Աֆիշա․ ո՞ւր գնալ փետրվարի 14-ին

10:31, 12 փետրվարի

Ինչպե՞ս անցկացնել սիրո տոնը, որպեսզի այն հետաքրքիր լինի սիրելիի եւ Ձեզ համար։ Իհարկե, ռոմանտիկ երեկոն, մոմերը, ռեստորանն ու գինին ամենատարածված եւ նախընտրելի տարբերակն են, որոնք կօգնեն լիցքաթափվել եւ մտերմիկ երեկո անցկացնել։ Բայց, եթե ցանկանում եք օրը նշանավորել նաեւ մշակութային իրադարձություններով, առաջարկում ենք հետեւել NEWS.am STYLE-ի առանձնացրած ցանկին։

Սիրուշո․ Valentine's Day at Dvin

Տարվա ամենասիրառատ օրը կարող եք անցկացնել տարվա ամենառոմանտիկ համերգին։ Սիրուշոն փետրվարի 14-ին հանդես կգա Dvin Music Hall-ում՝ ներկայացնելով իր սիրային գեղեցիկ ստեղծագործությունները։ 

Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 40.000- 60.000 դրամ։ Սպասվում է նաեւ հյուրասիրություն:

ՖԻԼՄյուզիք

Եթե Դուք եւ Ձեր սիրելին կինոման եք, ապա շտապեք նրան հրավիրել Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ կհնչեն հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունթրեքերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։

Համերգի սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000- 25․000 դրամ:

Նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին․ «Ես միշտ կսիրեմ քեզ»

Ռոմանտիկ տրամադրություն է առաջարկում նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը՝ հրավիրելով Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործություններին նվիրված համերգի։ Ունկնդիրները
կվայելեն հանրահայտ երգչուհու լեգենդար եւ սիրված՝ «I will always love you», «Queen of the Night», «I wanna dance with somebody», «Run to you» եւ շատ այլ ստեղծագործություններ: Սկիզբը՝ 20:00-ին։ 

Զարուհի Բաբայանը՝ Հին Անի Մյուզիք Հոլլում 

Փետրվարի 14-ին Հին Անի Մյուզիք Հոլլում ելույթ կունենա երգչուհի Զարուհի Բաբայանը։ Կազմակերպիչները խոստանում են անմոռանալի եւ պարային երեկո, որը կարող եք վայելել սիրելիի հետ միասին։ 

Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 10 000 եւ 12 000 դրամ:

Tribute to THE BEATLES on Valentin's day

Լեգենդար խմբի լավագույն ստեղծագործությունների կենդանի կատարումները՝ Բաբելոն թատրոնում։ Համերգն, իհարկե, նվիրված է սիրահարների տոնին։ Սկիզբը՝ 20:00-ին։

Տոմսերը կարող եք ձեռք բերել նախապես առցանց՝ tomsarkgh.am-ից՝ 3000 դրամով: Մուտքը տեղում` 4000 դրամ:

«Կին կոդ»

Սիրային կատակերգություն՝ սիրո տոնին։ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կլինի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Կին կոդ»-ը։ Ձեզ համար կխաղան Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Քեթրին Մանասյանը, Ռիփփի Նավասարդյանը,  Օլյա Հակոբյանը,  Էվա Խաչատրյանը եւ  Զիրոյանը։ 

Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000- 8000 դրամ: 

«Սեր»

«Սեր» ներկայացումը անսպասելի զարգացումներով՝ յուրահատուկ սիրային պատմություն է, որը սկիզբ է առնում 90-ականներին եւ փուլերով շարունակվում մինչեւ մեր օրերը։ Պիեսի հեղինակ  բեմադրիչ՝ Սուրեն Սաֆարյան։ Միջոցառման տեւողությունը 2 ժամ է (սկիզբը՝ 19:30-ին)։ Ներկայացումից առաջ կլինի համերգային ծրագիր եւ գինու հյուրասիրություն:

Հասցեն՝ Հալաբյան 22/5 /ՍԱՍ Ֆուդ
Տոմսերի արժեքը 5000- 6000դրամ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search