Տղամարդիկ ամուսնությունից հետո ավելի շատ քաշ են հավաքում, քան կանայք: Ամուսնությունը զգալի դրական ազդեցություն ունի տղամարդկանց մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) վրա՝ հատկապես ամուսնությունից հետո առաջին հինգ տարիների ընթացքում, ասվում է Economics & Human Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Չինաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի հետազոտողները վերլուծել են Չինաստանի առողջության եւ սնուցման հետազոտության տասը փուլերի տվյալները՝ ընդգրկելով 1989-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածը: Նրանք պարզել են, որ ամուսնությամբ է պայմանավորված լինում տղամարդկանց շրջանում ավելորդ քաշի 5,2%-ով աճը եւ 2,5%-ով ճարպակալումը:
Մասնագետները նշել են, որ այս ցատկումը տեղի է ունենում այն պատճառով, որ տղամարդիկ հակված են ավելի շատ ուտել եւ ավելի քիչ մարզվել ամուսնության ընթացքում:
«Տղամարդիկ տարիքի հետ բախվում են ճարպակալման զգալի ռիսկի, ուստի ամուսնությունից հետո կարեւոր է, որ նրանք լուրջ վերաբերվեն իրենց ապրելակերպին՝ պահպանելով առողջ ուտելու սովորույթներ, եւ կանոնավոր մարզվելով»,-գրում է Daily Mail-ը՝ մեջբերելով Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Շիվեն Քուանին։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնացած մարդիկ հակված են զգալիորեն ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունենալ, քան միայնակները, ինչը նշանակում է, որ որքան ավելի գոհ է մարդն իր ինտիմ հարաբերություններից, այնքան ավելի հավանական է, որ նա գիրանան՝ մի երեւույթ, որը սովորաբար կոչվում է «երջանիկ ճարպ»։
Այնուամենայնիվ, այս արդյունքները կարող են տարբերվել Արեւմուտքի բնակիչների տվյալներից: «Զուգընկեր ընտրելու չափանիշները, ամուսնության նպատակները, հարսանեկան արարողությունների սովորույթները եւ ամուսնությունից հետո կենցաղային պարտականությունների բաշխումը զգալիորեն տարբերվում են արեւմտյան հասարակություններում գերիշխող չափանիշներից: Հետեւաբար, քաշի վրա ամուսնության ազդեցությունը կարող է տարբեր լինել Չինաստանում եւ Արեւմուտքում»,-նշվում է հետազոտության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի