Պրովանս, 19-րդ դար, երկու տաղանդավոր խոհարարներ եւ գաստրոնոմիական փորձերի ծով՝ Կաննի կինոփառատոնի «Սիրո բաղադրատոմս» նոր ֆիլմում։
Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Վիետնամցի ռեժիսոր Թրան Ան Հունգի ֆիլմը գերել է բազմաթիվ հեռուստադիտողների եւ քննադատների: Եկեք պարզենք, թե ինչն է այդքան առանձնահատուկ՝ սիրո եւ հեդոնիզմի մասին այս պատմության մեջ: Իսկ ժապավենում առանձնահատուկ են, հատկապես, մի քանի կետեր։

Կետ առաջինէ՝ տաղանդավոր եւ խարիզմատիկ Ժուլիետ Բինոշը գլխավոր դերում: Սա ֆրանսիացի դերասանուհու առաջին ֆիլմը չէ՝ կապված գաստրոնոմիական հաճույքների հետ։ Դեռ 2000 թվականին Բինոշն ու Ջոնի Դեփը խաղացել են «Շոկոլադ» ֆիլմում, որը քաղցրակերների սիրելի կինոպատմություններից է։ «Սիրո բաղադրատոմսում» Բինոշը հանդես է գալիս որպես վիրտուոզ խոհարար, որը տարված է համերով ու բույրերով:
Կետ երկու՝ Ջոնաթան Ռիկեբուրգի օպերատորական աշխատանքը, որը ֆիլմում ստեղծել է հսկայական քանակությամբ հմտորեն կառուցված կադրեր, որոնք, նույնիսկ, ֆիլմից դուրս կարող էին գեղանկարչության առարկա դառնալ։ Երրորդ կետը ռեժիսորի աշխատանքն է, որն արժանիորեն է գնահատվել քննադատների եւ հեռուստադիտողների կողմից:

Չնայած բազմաթիվ խանդավառ կարծիքներին, կան այնպիսիք, ովքեր մատնանշում են հայրիշխանության պուրիտանական հայացքները, ըստ որոնց՝ կնոջը շնորհվում է խոհարարի դերը, իսկ տղամարդն ուրախությամբ ուտում է նրա աշխատանքի պտուղները՝ առանց որեւէ ակնածանքի։ Արդարության համար պետք է ասել, որ նման տեսակետը լավ ներկայացված է ֆիլմում, բայց սա միայն մակերեսային հայացք է ժապավենին, ուստի եկեք չփնտրենք միսոգինիա այնտեղ, որտեղ այն չկա:

Հարկ է նշել, որ ֆիլմի վիզուալները շատ ավելի լավն են, քան լսողականը․ երկխոսությունները ֆիլմի ուժեղ կողմը չեն, ինչը, սակայն, չի խաթարում դրա գեղեցկությունը, որը հիմնված է վառ արխայիկ պատկերների եւ հմտորեն ընտրված կադրերի վրա: Իհարկե, չափազանց զգայական եւ ռոմանտիկ աշխարհը, որտեղ ապրում են հերոսները, թվում է, թե կտրված է իրականությունից, բայց ֆիլմում ցուցադրված մթնշաղը, գրավիչ, գործվածքների խշշոցը, ապակու արտացոլումը, մրգերի նատյուրմորտները եւ բանջարեղենը, համեմունքների ու խոտաբույսերի գույների խաղը եւ շատ ավելին բուժական ազդեցություն են ունենում դիտողի վրա:
Չպետք է չափազանց խիստ լինել պահպանողական ֆիլմի նկատմամբ, որը նախագծված է հեդոնիզմը փառաբանելուն․ ավելի լավ է այն դիտելուց հետո այցելեք շուկա, ընտրեք հասած բանջարեղենն ու բուրավետ խոտաբույսերը, պատրաստեք նուրբ ընթրիք եւ հիշեք, որ կյանքը ոչ միայն պայքար է գաղափարախոսություններին, կարծրատիպերին դեմ կամ կողմ լինելու համար, այլեւ երջանկություն է՝ ամենապարզ բաներից:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը