Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ նրա հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Բեզոսի ամենամյա մրցանակի շրջանակներում 100 միլիոն դոլար են հատկացրել այն մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում ունեն հասարակության մեջ:
Այս տարվա մրցանակակիրներն են դերասանուհի եւ ձեռնարկատեր Եվա Լոնգորիան եւ նավատորմի պաշտոնաթող ծովակալ, Տեխասի համալսարանի նախկին ռեկտոր Բիլ Մաքրեյվենը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 50 միլիոն դոլար։
Բեզոսի մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր փորձում են լուծումներ գտնել բարդ խնդիրների համար:
Մրցանակի առաջին դափնեկիրները եղել են իրավաբան, CNN-ի մեկնաբան Վան Ջոնսը եւ խոհարար Խոսե Անդրեսը, ովքեր 2021 թվականին ստացել են 100 միլիոն դոլար։ 2022 թվականի պատվավոր մրցանակակիրը դերասանուհի եւ բարերար Դոլլի Պարթոնն էր։ 2023-ի համար մրցանակ չի եղել:
Իր հայտարարության մեջ Մաքրեյվենն ասել է, որ ցանկանում է օգտագործել նվերը՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա. կրթություն՝ մահացած վետերանների երեխաների համար, հատկապես հատուկ գործողությունների համայնքում, վետերանների հոգեկան առողջություն, եւ կրթության միջոցով ապագա ռազմական առաջնորդների զարգացում:
Լոնգորիան կենտրոնացել է լատինական համայնքներում կրթության եւ բիզնեսի վրա: Եվա Լոնգորիա հիմնադրամը ձգտում է միավորել լատինաամերիկացիներին ցածր եկամուտ ունեցող տարածքներում, իսկ Լոնգորիան ունի սկսնակ հիմնադրամ՝ փոքր բիզնեսի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին