1889թ-ի ամառային մի երեկո Արթուր Կոնան Դոյլը եւ Օսկար Ուայլդը Լոնդոնի «Լանգհամ» հյուրանոցում ճաշեցին ամերիկացի գործարար եւ Lippincott ամսագրի խմբագիր Ջեյ Մ. Ստոդդարտի հետ։
Հեռանալուց հետո Ուայլդը պարտավորվեց հանձն առնել «Դորիան Գրեյի դիմանկարը», իսկ Կոնան Դոյլը համաձայնվեց գրել «Չորսի նշանը»՝ Շերլոկ Հոլմսի մասին իր ամենահայտնի պատմվածքներից մեկը։
Կոնան Դոյլի նամակները, որոնք պատմում են այդ ճակատագրական ընթրիքի մասին, եւ «Չորսի նշանը» գրքի նրա միակ ձեռագիրը, գրական այլ գանձերի հետ միասին, աճուրդի կհանվեն Նյու Յորքի Sotheby's-ում:
Ակնկալվում է, որ միայն ձեռագիրը կվաճառվի 1,2 միլիոն դոլարով՝ հաշվի առնելով դրա եզակի նշանակությունը եւ կարգավիճակը՝ որպես Կոնան Դոյլի՝ աճուրդում երբեւէ առաջարկված ամենաթանկարժեք իրը, ասվում է Sotheby's-ի հայտարարության մեջ:
«Դժվար է մտածել իրարից այդքան տարբեր երկու ժամանակակից հեղինակների մասին, ինչպիսիք են Կոնան Դոյլը եւ Օսկար Ուայլդը»,-CNN-ին ասել է աճուրդի տան գրքերի եւ ձեռագրերի միջազգային ավագ մասնագետ Սելբի Քիֆերը,-«Եվ, այնուամենայնիվ, նրանք միասին նստել են ճաշի սեղանի շուրջ եւ խոսել այն մասին, թե ինչի շուրջ են աշխատում: Այսպիսով, դուք հայտնվում եք այն ժամանակվա միջավայրը, եւ դա, իսկապես, օգնում է հասկանալ ձեռագրի ծագումն ու ստեղծումը, ինչը շատ հազվադեպ է լինում»։
«Չորսի նշանը» Կոնան Դոյլի երկրորդ վեպն է Շերլոկ Հոլմսի մասին, որը պատվիրվել է Ստոդդարտի կողմից:
Ձեռագիրը ներկայացնում է հավաքածուի միայն մի մասը, որը հավաքել էր բժիշկ Ռոդնի Պ. Սվանտկոն՝ Չիկագոյի հայտնի կոլեկցիոներներից մեկը, որը մահացել է երկու տարի առաջ:
Աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում՝ հունիսի 26-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»