Հաջողությունը սանդուղք է՝ վերելքների ու վարէջքների մի կամուրջ, որի ռոմանտիկ պատկերի ներքո իրական կյանքն է՝ մեդալի հակառակ կողմով: «Դեղձանիկը» ներկայացումը, որի գլխավոր հերոսուհին օպերային դիվա Մարիա Կալլասն է, պատմում է աշխարհահռչակ երգչուհու կյանքի մայրամուտի, հույզերի ու ապրումների մասին: Մոսկովյան «Ազգերի թատրոնը» երեկ՝ ապրիլի 5-ին, առաջին անգամ ներկայացումը խաղաց Երեւանում՝ անզուգական Սաթի Սպիվակովայի գլխավոր դերակատարմամբ:
Բեմից իջնելուն պես հայտնի հաղորդավարուհին սիրով հանդիպեց հանդիսատեսի հետ, լուսանկարվեց ու նաեւ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: NEWS.am STYLE-ը Սպիվակովայից հետաքրքրվեց՝ տալով բազմաթիվ էմոցիաներ՝ ինքը՝ արտիստը, ի՞նչ է ստացել երեւանյան հանդիսատեսից:
«Դեռ չեմ կարողանում հասկանալ էմոցիաներս: Հրաշալի հանդիսատես էր. ինձ մի քիչ շփոթեցնում էր այն, որ դահլիճում անընդհատ ինչ-որ շարժում կար, բայց ես իմ հայրենիքում եմ, գիտեմ, որ մենք շարժուն ազգ ենք (ծիծաղում է): Արտիստը բեմից ամեն ինչ նկատում ու լսում է՝ թե լռությունը, թե լարված ուշադրությունը, հեռախոսի զանգերը՝ չնայած ներկայացման սկզբում արված զգուշացումներին… (ծիծաղում է): Դա մի փոքր շեղում է, բայց դա մի երեւույթ է, որ ամենուրեք կա: Բայց ես շատ շնորհակալ եմ հանդիսատեսին՝ իրենց ուշադրության համար, որովհետեւ վերը նշվածը շատ քիչ հանդիպեց այսօր, հուսով եմ՝ հաջորդ ներկայացման ժամանակ ընդհանրապես չի լինի»,-նշեց նա:
Սպիվակովան հավելեց՝ իր յուրաքանչյուր ելույթն իր համար «շնչելու ու արտաշնչելու պես մի բան է, ինչպես, կարծում եմ, բեմում հանդես եկող յուրաքանչյուր մարդու համար»:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր հերոսուհուն, նա նշեց. «Կալլասն ինձ համար, ինչպես բոլորի, համաշխարհային երաժշտության ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկն է, նա հանճարեղ երգչուհի էր՝ ավելին, քան երգչուհի՝ մեծ արտիստ: Նա մեկն է, ով լուսավորում էր Երկիրը, ու մինչ օրս շարունակում է լուսավորել այն: Մենք մինչ օրս լսում ենք նրա ձայնը, բոլոր երգչուհիներին համեմատում նրա հետ, նա բաժանեց օպերային աշխարհը՝ անցյալի ու ներկայի, մինչ օրս ոչ ոք չի կարողացել համեմատվել նրա հետ: Որպես նրան մարմնավորող դերասանուհի՝ ինձ համար նա կին էր՝ իր բոլոր թուլություններով, հուզմունքով, կապրիզներով, հուսահատությամբ… Կրկնօրինակելը շատ վտանգավոր բան է, պետք է, առաջին հերթին, կարողանաս հասկանալ, թե ինչպիսին էր տվյալ մարդը: Նրա ներաշխարհ թափանցելն ինձ համար շատ կարեւոր էր»:
Դերասանուհին անդրադարձավ նաեւ Հայաստանում տիրող տրամադրություններին. «Մենք՝ բոլորս, դժվարին ժամանակներ ենք ապրում: Չգիտեմ՝ պատմության մեջ եղե՞լ է մի շրջան, որ մարդիկ հեշտ օրեր ապրեին… Ես ցանկանում եմ, որ իմ հայրենիքում միշտ խաղաղ ու հանգիստ լինի. կարեւորը՝ որ բոլորը մեկը մյուսին սիրեն՝ առանց տարբերություն դնելու, թե որտեղից ենք՝ Երեւանից, Արցախից, Թբիլիսիից… Հայերը պետք է հասկանան՝ մենք փոքր ազգ ենք եւ պետք է միմյանց ավելի շատ լսենք, ընկալենք, հարգենգ, սիրենք եւ միասին լինենք: Երբ միասնական ենք, մեզ չեն կարող կոտրել»:
Հավելենք, որ հյուրախաղերի համակազմակերպիչն ու գործընկերը GeoProMining Gold ընկերությունն է: Ներկայացումը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կլինի նաեւ այսօր՝ ապրիլի 6-ին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին