Bulgari-ն ներկայացրել է ժամացույցների 4 նոր մոդելներ։ Շարքը ներառում է Octo Finissimo-ի երկու ապշեցուցիչ տարբերակները, նրբագեղ եւ համարձակ Octo Roma-ն եւ աչք շոյող Serpenti հավաքածուն, որը մշակվել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ համատեղ:
Թեեւ Թադաո Անդոն նախկինում տվել է իր գեղարվեստական տեսլականը Bulgari ժամացույցներին, սա երկու կողմերի միջեւ առաջին համագործակցությունն է, որը կենտրոնացած է Serpenti-ի վրա:

Չորս սահմանափակ քանակությամբ մոդելներից յուրաքանչյուրը ներկայացնում է տարվա սեզոններից մեկը եւ այն տրամադրությունը, որը այն փոխանցում է: Կորպուսի լայնությունը 35 մմ է: Յուրաքանչյուր ժամացույց անհատապես ներկայացված է եզակի ոսկեզօծ թվաչափով, որը շրջապատված է 38 ադամանդներով պատրաստված շլացուցիչ շրջանակով:
Octo Finissimo Ultra
Bulgari Octo Finissimo Ultra-ի նորագույն տարբերակը, որը նոր նշաձող է սահմանում մեխանիկական ժամացույցների արտադրության մեջ, ունի ապշեցուցիչ՝ 1,7 մմ հաստություն: Նոր մոդելը, որը զգալիորեն բարելավված է նախորդների համեմատ, կյանքի է կոչվել Concepto-ի փորձագետների եւ Տան հետազոտության եւ պատրաստման սեփական բաժնի համատեղ ջանքերի շնորհիվ:

Հետեւի պատյանը ծառայում է որպես ներքին տրամաչափի BVL180-ի հիմնական պլատա, որը, չնայած իր էլեգանտ տեսքին, ապահովում է մինչեւ 50 ժամ էներգիայի պաշար: Նոր Octo Finissimo Ultra-ն սահմանափակված է 20 օրինակով եւ փաթեթեավորված է բացառիկ տուփի մեջ: Տիտանից պատրաստված ժամացույցը հասանելի է 529,000 դոլարով, իսկ պլատինե տարբերակը՝ 546,000 դոլարով:
Octo Finissimo Tourbillon
Այս անգամ Bulgari-ն պատրաստել է երեք Octo Finissimo Tourbillon մոդելներ՝ աննախադեպ կոնֆիգուրացիաներով, այդ թվում՝ պլատինե, տիտանի եւ վարդագույն ոսկուց պատյաններով: 196 000 դոլար արժողությամբ պլատինե տարբերակը ունի 42 մմ պատյան եւ ծածկված է ատլասով: Այն ունի կապույտ թեւկապ՝ պատրաստված ալիգատորի կաշվից, իսկ ժամի եւ րոպեի սլաքները ներկված են անփայլ սեւ գույնով, ինչով էլ ստեղծում են գունային ապշեցուցիչ հակադրություն:

Սեւ DLC ծածկույթով տիտանի մոդելն ունի բաց թվատախտակ եւ արժե 127 000 դոլար: Վարդագույն ոսկուց տարբերակը, նույնպես, հասանելի է 40 մմ պատյանով եւ առանձնանում է մոխրագույն թվատախտակով ու վարդագույն ոսկուց պատված սլաքներով: Գինը կազմում է 154 000 դոլար։ Երկու տարբերակներն էլ ունեն BVL 268SK մեխանիզմ:
Octo Roma Steel
Ներկայացվել են նաեւ Octo Roma-ի երկու նոր տարբերակներ: Երկու մոդելները, որոնք պատրաստված են DLC-մշակված պողպատից, ներկված են սեւ գույնով, որոնցում լույսն ու խորությունը համատեղված են Clous de Paris-ի լաքապատ թվատախտակներով: Երեք սլաք ունեցող ավտոմատ տարբերակը, որի պատյանի չափսը 41 մմ է, կարժենա 8050 դոլար:

Octo Roma Chronograph-ը, որն իր չափսերով մի փոքր ավելի մեծ է՝ ունի 42 մմ տրամագիծ, արժե 9900 դոլար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը