Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ NEWS.am STYLE-ը պատրաստել է նյութերի շարք՝ նվիրված հայտնի շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այսօրվա նյութում հետաքրքիր փաստեր ենք պատմում Ազնավուրի կենսագրությունից, ինչպես նաեւ՝ նրա երաժշտական ուղու մասին։
Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում, հայ գաղթականների ընտանիքում։ Շառլի հայրը օպերետային արտիստ էր, իսկ մայրը լրագրող, ով հարցազրույց էր վերցնում նրանից։ Այսպես սկսվեց Շառլի ծնողների՝ Մամիկոնի եւ Քնարի սիրո պատմությունը։
Ընտանիքը փոքրիկ սրճարան ուներ Փարիզում, որտեղ հաճախ էին այցելում ռուս գաղթականները։ Այդպիսով, Շառլը արագ սկսեց տիրապետել ռուսերենին:
Արդեն 5 տարեկանում Ազնավուրը կարողանում էր ջութակ նվագել եւ փոքրիկ էտյուդներ էր տալիս ընտանեկան ռեստորանում։ Այդպես սկսվեցին տղայի առաջին քայլերը դեպի ապագա երաժշտական կարիերա, որը շարունակվեց թատերական դպրոցում:
12 տարեկանում Շառլը ստացավ իր առաջին հրավերը կինոյի աշխարհ, բայց շուտով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը փոխեց ընտանիքի ծրագրերը: Ազնավուրյանները կոտրվեցին, հայրը գնաց ռազմաճակատ։ Պատերազմը ստիպեց տղային շատ արագ մեծանալ, եւ 15-ամյա Շառլը թատերախմբի հետ մեկնեց մարզեր՝ թատերական բեմադրություններ խաղալու, ինչպես նաեւ՝ իր երաժշտական ստեղծագործություններով հանդես եկավ բարերում եւ սրճարաններում:
Ազնավուրյանների ընտանիքը պաշտպանում էր հակաֆաշիստական դիմադրությունը եւ օգնում էր նացիստներից փախչող հրեաներին՝ թաքցնելով նրանց իրենց տանը:
Երբ պատերազմն ավարտվեց, Շառլը նորից կարողացավ իր ամբողջ ժամանակը նվիրել երաժշտությանը: Մի օր հաղորդավարը դաշնակահար Պիեռ Ռոշի ելույթի ժամանակ սխալմամբ հայտարարեց նաեւ Շառլի անունը, բայց երկուսն էլ չշփոթվեցին եւ բեմում հանդես եկան դուետով։
Շուտով նա ծանոթացավ Էդիթ Պիաֆի հետ, ով, կախարդված Շառլով, նրա համար արտասահմանյան հյուրախաղեր սկսեց կազմակերպել։ 8 տարի շարունակ Շառլը երգեր ստեղծեց Պիաֆի համար եւ նաեւ դարձավ նրա իմպրեսարիոն։
1950 թվականին՝ 26 տարեկանում, Ազնավուրը սկսեց իր սոլո կարիերան, սակայն արտիստի առաջին կատարումները ձախողված էին։ Միաժամանակ Շառլը փոխեց ազգանունը՝ դառնալով Ազնավուր եւ շարունակեց մենակատարի կարիերան։
Ազնավուրն աչքի էր ընկնում իր խիզախ ու վճռական խառնվածքով, ինչը թույլ չէր տալիս նրան հանձնվել իր ապրած դժվարություններից։ Արդեն 1954 թվականին Ազնավուրը հյուրախաղերի մեկնեց ԱՄՆ։ Ամերիկայում նրան հանրությունը ջերմորեն դիմավորեց, եւ նա հայտնի դարձավ լայն հասարակությանը։ Այս ընթացքում Ազնավուրի կարիերան սկսեց վերելք ապրել։
1956 թվականին Փարիզում, հայտնի «Օլիմպիա» սրահում, Ազնավուրը մեկ օրվա ընթացքում երեք ելույթ ունեցավ։
1960-ականներին Ազնավուրը համերգով եկավ Խորհրդային Երեւան։ Ավելի ուշ շանսոնյեն իր ինքնակենսագրականում պատմեց, թե ինչպես էր իրեն ապշեցրել հայրենիքի հյուրընկալությունն ու ջերմությունը։
1973 թվականին Շառլը թողարկեց «What Makes a Man» երգը, որը պատմում է մի տրանսվեստիտի մասին։ Չնայած այն ժամանակվա համար սադրիչ թեմային, երգը ձեռք բերեց լայն ժողովրդականություն։
Ազնավուրի երգերը կատարել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Ռեյ Չարլզը եւ շատ ուրիշներ։ Ինքը՝ Շառլը, զուգերգերով հանդես է եկել բազմաթիվ լեգենդար երաժիշտների, այդ թվում՝ Ֆրենկ Սինատրայի, Պատրիսիա Կաասի, Սելին Դիոնի եւ Լուչիանո Պավարոտիի հետ։
2006 թվականին Շառլը գնում է Կուբա, որտեղ գրում է իր նոր ալբոմը։
Ազնավուրը հազարից ավելի երաժշտական ստեղծագործությունների եւ երգերի հեղինակ է։ Իր ողջ կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է իր սկավառակների ավելի քան 200 միլիոն օրինակ եւ ավելի քան հազար համերգ է անցկացրել 94 երկրներում:
Հայրենիքում շանսոնյեի կուլտային երգերից էին «La Bohème»-ը, «Une vie d’amour»-ը, «She»-ն, «Hier encore»-ը եւ շատ ուրիշներ։ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի համար գրված «Ils Sont Tombes» երգը մեծ նշանակություն ունի Շառլի հայրենակիցների համար։
Շառլ Ազնավուրը շատ էր սիրում հանդիսատեսին, հաճախ էր խոստովանում, որ կցանկանար բեմում ելույթ ունենալ մինչեւ 100 տարեկանը։ Նա չկարողացավ իրականացնել իր երազանքը, սակայն երգիչը բեմին նվիրեց, գրեթե, 85 տարի։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ