Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են:
Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
«Խաբելու մասին երազները դժվար թե ազդարարեն, որ մենք ուզում ենք դավաճանել»,-գրում է նա գրքում, որից մի հատված հրապարակվել է Daily Mail-ում: «Երազում ձեր զուգընկերոջը դավաճանելը կարող է ավելի շուտ հետաքրքրասիրության եւ նորմալ սեռական գրգռվածության նշան լինել, քան դա անելու ցանկություն»:
Այնուամենայնիվ, Ջանդիալն ասում է, որ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում նման «կեղտոտ» երազներին արթուն լինելու ժամանակ, ցույց է տալիս մեր հարաբերությունների իրական վիճակը:
Անառողջ հարաբերություններում անհավատարմության մասին երազները կարող են դրան հաջորդող օրերին հանգեցնել «սիրո եւ մտերմության զգացումների նվազմանը», բայց առողջ հարաբերություններում դրանք «բացարձակապես մեծ ազդեցություն չեն ունենում»:
Նրա խոսքով՝ նախկինի հետ կապված սեքս-երազները նույնպես բավականին տարածված են եւ չեն նշանակում, որ դուք ենթագիտակցորեն ցանկանում եք, որ նա վերադառնա։
«Դուք կարող եք եզրակացնել, թե դա նշանակում է, որ կարոտել եք ձեր նախկինին», -բացատրում է նա,-«Բայց մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ դա ճիշտ հակառակն է նշանակում: Այս երազները, կարծես, օգնում են մեզ մոռանալ մեր նախկին զուգընկերներին: Թերեւս սա, պարզապես, միջոց է բաժանումից հետո մեր զգացմունքները հաղթահարելու»:
Նա նաեւ նշում է. «Մեր սեքս-երազներում մենք շատ ավելի հակված ենք բիսեքսուալության եւ նոր սեռական հարաբերությունների»: Բայց անգամ, եթե երազում տեսնում եք միասեռական հարաբերություններ, դա դեռ չի խոսում ձեր իրական կողմնորոշնան մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել