Շերը պատմել է, թե ինչու է ժամանակին մերժել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին։ The Jennifer Hudson Show-ի ժամանակ լեգենդար երգչուհուն հարցրել են, թե ինչու նա չի հանդիպել Էլվիս Փրեսլիի հետ, մանավանդ, որ նախկին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ իրենց ճանապարհները, գրեթե, խաչվել էին:
«Դա այն պատճառով էր, որ նրա հեղինակությունն ինձ նյարդայնացնում էր։ Ես ճանաչում էի նրա շրջապատին, եւ այնպես չէր, որ նրանք վատ մարդիկ էին, ես, պարզապես, մի փոքր հուզվում էի նրա հեղինակությունից»,-ասել է նա:
Ըստ Շերի՝ նա շատ ամաչկոտ է տղամարդկանց շրջապատում։ «Իսկ ավելի երիտասարդ տղամարդկանց հետ հանդիպելու պատճառն այն է, որ իմ տարիքի կամ ավելի մեծ տղամարդկանցից շատերն այլեւս չկան: Տարիներ առաջ էլ նրանք վախենում էին մոտենալ ինձ, իսկ երիտասարդները դա անում էին»:
Շերի ներկայիս բոյֆրենդը՝ երաժշտական ղեկավար Ալեքսանդր «A.E.» Էդվարդսը, նրանից 40 տարով փոքր է։ Մայիսի 20-ին երգչուհին կդառնա 78 տարեկան։
Շերը ավելի վաղ հայտնել էր, որ մանկուց եղել է Փրեսլիի երկրպագուն։ «Երբ ես 10 տարեկան էի, մայրս ինձ տարավ Pan Pacific՝ Էլվիսին տեսնելու։ Ես ուղղակի... ես նրան շատ էի սիրում»,- պատմել է նա,-«Իսկ հետո, երբ ես մեծացա, նա ինձ հրավիրեց Լաս Վեգաս... Բայց ես այնքան վախեցա, որ չգնացի»:
Անդրադառնալով «ռոքնռոլի արքային» մերժելու իր որոշմանը՝ Շերը նշել է, որ Փրեսլին լավ մարզավիճակում չէր. «Նա թմրանյութեր ու նմանատիպ բաներ էր օգտագործում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է