Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի

19:46, 6 մայիսի

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային սաունդթրեքերի շոուներ՝ Cinema Medley «Interstellar» եւ Cinema Medley «Oppenheimer»: Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:

Cinema Medley համաշխարհային սաունդթրեքերի շոուն անհավանական ընկղմում է կինոյի աշխարհ՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն Imperial Orchestra-ի՝ ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ, եւ յուրահատուկ տեսաշարք: Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley-ի մի քանի ծրագրերում: Երեւանյան հյուրախաղերի նախօրեին նվագախմբի տնօրեն Գուլիա Ռախմատուլինան պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին։

орк.jpg (61 KB)

Իհարկե, դուք գիտեք, որ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատան առանձնանում է իր մեծ ծավալով․ սիմֆոնիկ նվագախմբի եռակի կազմ՝ երկու դաշնամուրներով եւ հարվածային գործիքների ընդլայնված խմբով, մեծ խառը երգչախումբ եւ տղաների երգչախումբ, մենակատարներ եւ, նույնիսկ, պարողներ: Բացի երաժիշտների թվից, ինչո՞վ է էականորեն տարբերվում Imperial Orchestra-ն եւ հնարավո՞ր է այն լսողությամբ ճանաչել։

Մեր նվագախմբի եւ մյուս նվագախմբերի միջեւ կան մի քանի հիմնական տարբերություններ: Ժամանակակից սաունդթրեքեր նվագելու համար մեկ սիմֆոնիկ նվագախումբը բավարար չէ. յուրաքանչյուր ֆիլմում օգտագործվում են յուրահատուկ գործիքներ, որոնք երբեմն ստեղծում են կոմպոզիտորները՝ փնտրելով օրիգինալ ձայն։ Մեր զինանոցում, բացի դասական երաժշտական ​​գործիքներից, ունենք ժողովրդական գործիքների մեծ հավաքածու։ Յուրաքանչյուր հնչյուն ստեղծվել է մեր ինժեներների կողմից, որոնք այն տեղավորել են սիմֆոնիկ սաունդթրեքերի նախագծի մեջ՝ դրանով իսկ թույլ տալով մոտենալ բնօրինակի յուրահատուկ ձայնին:

Հասկանալի է, որ այդքան մեծ թիմ կառավարելը հեշտ չէ, ո՞րն է համակարգված աշխատանքի ու հսկայական թիմի կառավարման գաղտնիքը։

Մեր թիմի բոլոր երաժիշտներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են եւ նվագում են Ռուսաստանի լավագույն նվագախմբերում՝ Մարիինյան թատրոնում, Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր անսամբլում։ Նման արտիստներին մեկ բեմում համախմբելու ունակությունը մեզ թույլ է տալիս բարձր մակարդակով սաունդթրեքեր կատարել: Իսկ իրենք՝ երաժիշտները, ուրախ են, որ գալիս են մեր ելույթներին։ Հետեւաբար, նման խմբի ղեկավարման միակ դժվարությունը լոգիստիկայի եւ փորձի գործընթացի ներդաշնակ կազմակերպումն է։

Կասկածից վեր է, որ ճանաչելի ու սիրված երաժշտությունն առանձնահատուկ հաճույք է պատճառում ունկնդրին։ Ի՞նչն է ավելի տարածված՝ երբ ֆի՞լմն է հաջողության հասնում սաունդթրեքի միջոցով, թե՞ երբ կոմպոզիցիան է ճանաչված դառնում ֆիլմի հաջողության շնորհիվ:

Իմ կարծիքով երկու գործոններն էլ շատ կարեւոր են։ Առանց հաջող ֆիլմի սաունդթրեքը հայտնի չի լինի, բայց հենց մեղեդին է, որ կարող է ցանկացած ֆիլմին հետաքրքրության նոր ալիք հաղորդել։ Օրինակ, «Դունա» ֆիլմի երկրորդ մասը, մեծապես նոր հանդիսատես գրավեց Հանս Ցիմմերի սաունդթրեքի շնորհիվ: Ի դեպ, նրան կարող եք լսել մեր շոուի ժամանակ։

Չնայած ծրագրի բազմազանությանը, այնտեղ հիմնականում գերակշռում են արտասահմանյան ֆիլմերը։ Սակայն դեռ կա սերունդ, որը մեծացել է խորհրդային ֆիլմերի կինոերաժշտության վրա, որը ոչ մի կերպ չի զիջում արեւմտաեվրոպական ու ամերիկյան երաժշտությանը։ Կա՞ն նախագծեր, որոնք ամբողջությամբ նվիրված են խորհրդային կինոերաժշտությանը, թե՞ այն ավելի քիչ պահանջված եք համարում։

Մեր ծրագրում մենք ներառում ենք խորհրդային կինոյի մի քանի թրեքեր։ Առայժմ չենք մտածել նման երգացանկով շոու ստեղծելու մասին, բայց, թերեւս, դա դեռ առջեւում է։

Ինչպե՞ս է տեղի ունենում ֆիլմերի «քասթինգը», ո՞րն է ընտրության հիմնական պայմանը, եւ կարո՞ղ է նոր, բայց դեռեւս քիչ հայտնի ֆիլմի երաժշտությունը մտնել ձեր երգացանկ։

Մենք միշտ ձգտում ենք լինել առաջին ալիքի վրա եւ հետեւել կինոաշխարհի ամենավերջին նորություններին, հետեւաբար, կատարում ենք սաունդթրեքեր, որոնք կարելի է լսել ոչ միայն մեր շոուներում, այլեւ կինոթատրոններում: Օրինակ՝ կինոթատրոնում ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մենք ուղիղ եթերում կատարեցինք «Օփենհայմեր» ֆիլմի սաունդթրեքը։ Այսպիսով, մենք դարձանք աշխարհում առաջին նվագախումբը, որը նվագեց Օպենհայմեր: Սաունդթրեք ընտրելիս հիմնվում ենք հանդիսատեսի կարծիքի, երաժշտական ​​նյութի եւ որակի վրա։

Նվագախմբի ներկայացրած սաունդթրեքերը տարբերվու՞մ են ֆիլմերում հնչած օրիգինալից, թե՞ դրանք մի «քավըր» տարբերակներ են։

Իհարկե տարբերվում են: Մեր կատարած յուրաքանչյուր սաունդթրեք Մեդլի ժանրի սիմֆոնիկ ֆանտազիա է, որը ներառում է ֆիլմի բոլոր առանցքային թեմաները։ Յուրաքանչյուր թրեքում աշխատում է կոմպոզիտորների մի ամբողջ կազմ՝ ստեղծելով յուրահատուկ պարտիտուր։

Խնդրում եմ պատմեք հրավիրված երաժիշտ-կատարողների մասին, որոնք երբեմն անսպասելի գործիքներով են հանդես գալիս, ինչպիսին, օրինակ, դուդուկն է։ Պատահու՞մ է, որ ազգային գործիքը հատուկ ընդգրկում եք կոնկրետ երկրի համար:

Մենք, իսկապես, սիրում ենք համագործակցել տարբեր արտիստների հետ եւ, իհարկե, փնտրում ենք յուրահատուկ տեմբրեր: Այսպիսով, Վիտալի Պողոսյանի կատարմամբ դուդուկի հնչյունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ փոխանցելով սրտի խորքից եկող հույզերն ու ապրումները։ Իհարկե, հենց Երեւանում է, որ այս մեկն առանձնահատուկ արձագանք է առաջացնում հանդիսատեսի սրտերում։

Ի՞նչ ծրագրով եք պատրաստվում հանդես գալ Երեւանում։ Ի՞նչ է հնչելու, եւ կլինե՞ն, արդյոք, պրեմիերաներ։

Այս անգամ մենք ներկայացնում ենք միանգամից երկու «Cinema Medley» շոուներ, որոնք ներառում են ավելի քան 30 ֆիլմերի  երաժշտություն՝ «Հարի Փոթեր», «Ինտերսթելեր», «Կարիբյան ծովի ծովահենները», իհարկե, մեր երգացանկի դասականներն են համարվում, բայց  «Ավատար», «Օպենհայմեր», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդրեքերը հանդիսատեսի համար նորություն կլինեն։

Զրուցեց Սուսաննա Օգանեսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել