Թեեւ արեւը դեռ շատ չի այրում հայաստանցիներին, մեզանից շատերն արդեն ցանկանում են արագ հագնել սարաֆաններ եւ շորտեր՝ ամառվա շունչը զգալու համար։ Դե, բացի ամառային զգեստապահարանից, ամառը զգալու եւս մեկ միջոց կա՝ գեղեցիկ արեւայրուքը։ Այսպիսով, ինչպե՞ս կարող եք հասնել դրան, եթե դեռ հնարավորություն չունեք գնալ լողափ արեւայրուք ընդունելու համար: Պատասխանը «ավտոզագարն» է։
Բացի այն ակնհայտ փաստից, որ ավտոզագարի միջոցների օգտագործումը ֆոտոծերացման եւ քաղցկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու հիանալի միջոց է, առանց արեւի արեւայրուքն ունի բազմաթիվ այլ առավելություններ, որոնք նշված չեն պիտակի վրա: Կապտուկներն ու սպիները թաքցնելուց մինչեւ ցելյուլիտի լղոզում եւ նույնիսկ բարձրացված կոնտուրի ստեղծում:
Թեեւ ավտո-արեւայրուքի դեպքում հեշտ է սխալներ թույլ տալը, նույնիսկ եթե դուք հարուստ եւ հայտնի եք, կան մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել անհաջող փորձերից:
Մաշկի պատրաստումը հաջողության գրավականն է
Պիլինգն ու խոնավեցումն այն է, ինչը կօգնի ձեզ հավասար եւ գեղեցիկ արեւայրուք ստանալ: Մաշկը լավագույնս շերտավորելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել աղով կամ շաքարով սկրաբ, որը պարունակում է յուղեր: Լավ է սկրաբը օգտագրծել այն ժամանակ, երբ մաշկը մի փոքր խոնավ է, ոչ թաց։ Դրա համար մի քանի րոպե կանգնեք տաք ցնցուղով լոգարանում՝ ջրի տակ չմտնելով։ Այնուհետեւ քսեք սկրաբը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ծնկներին, արմունկներին եւ կոճերին. սրանք «ամենախնդրահարույց» վայրերն են արեւայրուքը կիրառելիս։ Սկրաբը լվանալուց հետո խորհուրդ ենք տալիս նորից անցնել մաշկի վրայով։ Նման շերտավորումից հետո մաշկը դառնում է հարթ եւ մետաքսանման։ Դրանից հետո մարմնին քսեք թեթեւ խոնավեցնող միջոց։
Հաճախ արեւայրուքի անհավասար բաշխման եւ դեմքի ու մազերի միջեւ կոշտ գծի պատճառ են հանդիսանում անբավարար խոնավությունը եւ չոր բծերը: Կոշտ գծեր եւ բծեր չունենալու համար պետք է խուսափել էպիլյացիայից եւ թանձր յուղեր կամ քսուքներ օգտագործել արեւայրուքը (ավտոզագար) կիրառելուց առաջ։ Մի մոռացեք նաեւ, որ որքան քիչ, այնքան ավելի լավ, եթե խոսքը գնում է ավտոզագարի մասին, հատկապես, երբ տնային պայմաններում սփրեյ եք օգտագործում: Ավտոզագարի համար նախատեսված ցանկացած լուծույթի չափից դուրս ցողումը կարող է հանգեցնել շերտավոր եւ նարնջագույն արեւայրուքի:
Երբ խոսքը վերաբերում է մաշկի վրա մանդարինի գույնի բծերի առաջացումը կանխելուն, գույների համապատասխանությունը միշտ չէ, որ հեշտ է, հատկապես նրանց համար, ովքեր բնական բաց մաշկ ունեն: Լավագույն տարբերակն այն է, որ սկսեք ավելի բաց կամ միջին երանգի ինքնահարթեցմամբ:
Եթե հանկարծ չափն անցնեք, կարող եք օգտագործել ատամի մածուկ, որը կօգնի «լվանալ» սխալ բաշխված արտադրանքի չափազանց մուգ կետերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո