Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակի առթիվ որոշեցինք հիշել հինգ զվարճալի պատմություն նրա կյանքից, որոնք շատ բան են խոսում նրա բնավորության ու կարիերայի մասին։
Քթի վիրահատությունից հետո Ազնավուրի կարիերան վերելք ապրեց

1950-ականներին Շառլ Ազնավուրը ռինոպլաստիկա է արել։ Մեծն Էդիթ Պիաֆն էր համոզել նրան քթի վիրահատության դիմել։ Նա (Պիաֆը) նույնիսկ վճարել է ԱՄՆ-ում նրա վիրահատության համար։
Ջոնի Հոլիդեյն Ազնավուրի հետ ապրել է 2 տարի

1960-ականների սկզբին երիտասարդ Ջոնի Հոլիդեյը երկու տարի ապրեց Շառլ Ազնավուրի հետ։ Նա արժեքավոր խորհուրդներ էր տալիս նրան, օրինակ՝ չստել իր ծագման մասին։ Հենց այդ շրջանում Շառլ Ազնավուրը գրեց «Retiens la nuit» երգը իր երիտասարդների կուռքի համար։
Նրան մի քանի անգամ գրաքննության են ենթարկվել
Զարմանալիորեն, արտիստը մի քանի անգամ գրաքննության է ենթարկվել Ֆրանսիայի ռադիո-հեռուստատեսության կոմիտեի կողմից: 1955 թվականին նրա «Après l'amour» երգը, որում խոսվում է մի զույգի սիրով զբաղվելու մասին, արգելեցին հեռարձակել ռադիոյում, քանի որ այն չափազանց էրոտիկ էր համարվում։ 1956 թվականին նույն ճակատագրին են արժանացել նրա «Je veux te dire adieu» եւ «Moi j'faire mon rond» երգերը։
Մաեստրոն ռեփ էր սիրում
Ազնավուրը չէր թաքցնում իր սերը ռեփերների աշխատանքի հանդեպ եւ երբեք չէր դադարում պաշտպանել այս երաժշտական ոճը։ «Մենք [փոփ երգիչներ] չունենք երաժշտություն, մենք ոչ մի ռիթմ չենք հորինել, մենք միշտ ուրիշինն ենք վերցրել։ Ուստի մենք պետք է մեր շարքեր մտցնենք նրանց, ովքեր աշխատում են տեքստի վրա»,-2008 թվականին Le Parisien-ին ասել է Շառլ Ազնավուրը:
Նա սիրում էր գաջեթներ

Շառլ Ազնավուրը գաջեթներ է հավաքել. նա սիրում էր նոր իրեր գնել ամբողջ աշխարհից։ «Հայրս միշտ տեսախցիկ ուներ իր ձեռքում։ Հատկապես հիշում եմ նրա թվային տեսախցիկները»,-AFP-ին ասել է Միշա Ազնավուրը: Բայց ինչո՞ւ էր նա այդքան սիրում գաջեթներ: «Երբ ես երեխա էի, ես շատ խաղալիքներ չունեի. Հավանաբար դրա համար…»,-պարզաբանել է Շառլ Ազնավուրը։
Ազրնավուր եւ կոմիքսներ

Շառլ Ազնավուրը Աստերիքսի եւ Օբելիքսի արկածների հերոսն է։ 2019-ին հրատարակվեց շարքի 38-րդ գիրքը՝ «Վերցինգետորիքսի դուստրը», որում ծովահենի կերպարը ոգեշնչված է շանսոնյեից։ Կոմիքսի հերոսներն իրենց երկխոսություններում հաճախ են անդրադառնում նաեւ Ազնավուրի հայտնի երգերի բառերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին