«Դերմապլանինգը»՝ դեմքի մազերի հեռացումը հատուկ բարակ ածելիի միջոցով, վերջերս «բյութի» բլոգերների եւ հայտնիների շնորհիվ կրկին արդիական է դարձել:
Նկատի ունեցեք, որ Ասիայում կանայք դարեր շարունակ օգտագործել են դեմքի ճապոնական ածելիներ՝ հեռացնելու թավշյա մազերը (դեմքի բարակ մազերը) եւ մաշկի մահացած բջիջները:
Այսպիսով, ի՞նչ է դերմապլանինգը եւ ինչպե՞ս դա անել ճիշտ, որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ: Ըստ էության, դա ածելիի օգտագործումն է՝ դեմքից մազերը եւ մահացած բջիջները հեռացնելու համար:
Դեռեւս 2016 թվականին բյութի բլոգեր եւ Huda Beauty-ի հիմնադիր Հուդա Քաթանն առաջիններից մեկն էր բլոգոսֆերայում, ով խոսեց դեմքի ամբողջական սափրման առավելությունների մասին: Նա պնդում է, որ Մերիլին Մոնրոն եւ Էլիզաբեթ Թեյլորը այս տեխնիկայի մեծ երկրպագուներ էին, ուստի նա հետեւել է նրանց օրինակին:
Ասում են, որ դերմապլանինգը շերտազատում է, պայծառացնում, հարթեցնում է մաշկի երանգը, ոչ բորբոքային է (հետեւաբար՝ հիանալի է պիգմենտացիա ունեցող մարդկանց համար), օգնում է արտադրանքներին ավելի լավ թափանցել մաշկի մեջ եւ մաշկը աներեւակայելի հարթ է դարձնում, որպեսզի ձեր դիմահարդարումը կատարյալ նստի:
«Սափրվելը չի առաջացնում լրացուցիչ մազեր, իրականում սա միֆ է: Այն, պարզապես, բթացնում է մազերի ծայրերը՝ դարձնելով դրանք ավելի հաստ ու կոպիտ, իսկ մազերը կշարունակեն աճել, մինչ սափրվում են»,-բացատրում է Laser Clinics Australia տեխնիկական վերապատրաստման մասնագետ Էլիսոն Բեսելը:
Այնուամենայնիվ, կա աճող մազերի վտանգ: Կարող եք նաեւ ինքներդ ձեզ կտրել, ուստի առաջին անգամ ավելի լավ է այս պրոցեդուրան վստահել մասնագետին։
ELLE-ի հետ զրույցում Stacked Skincare-ի հիմնադիր Քերի Բենջամինը նշել է, որ ածելին պետք է օգտագործել ճակատի, այտերի, կզակի, քթի եւ պարանոցի մաքուր, չոր մաշկի վրա․ «Դուք կարող եք ակնկալել մաշկի հյուսվածքի եւ տոնայնության անմիջական բարելավում, մինչդեռ երկարաժամկետ ազդեցությունները ներառում են բջիջների շրջանառության ավելացում, կնճիռների եւ մուգ կետերի կրճատում, պզուկների, սպիների կրճատում եւ դեմքի բարակ մազերի հեռացում»:
Սակայն կան նաեւ դեպքեր, երբ չարժե օգտագործել այս մեթոդը։ Օրինակ, եթե դեմքին ունեք ակնե:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ