Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ

13:31, 1 հուլիսի

Հայազգի արտիստ Ռոզա Լիննը, ով առավել հայտնի է իր «Snap» հիթով, պատրաստվում է գրավել նոր հանդիսատեսի՝ թողարկելով իր «Universe» սինգլի հնդկերեն տարբերակը, գրում է radioandmusic.com-ը։

Օրերս երգչուհին ներկայացրել է Universe-ը հնդկերենով՝ հնդիկ երաժիշտ Denny-ի հետ համագործակցությամբ։ 

Անդրադառնալով երգին՝ Ռոզան նշել է․ «Universe-ն իմ օրհներգն է՝ երազկոտների համար։ Այն փնտրտուքի մասին է՝ մի բանի փնտրտուքի, որը երբեք չես կարող ունենալ այս իրականության մեջ․ այն պատկերում է այլ կյանք, այլ հանգամանքներ՝ ստեղծելով մի ուրիշ աշխարհ, որտեղ բոլոր ատղերը պարզ շողում են քեզ համար, որպեսզի տան քեզ այն, ինչը լիարժեք կդարձնի քո կյանքը»։

Կայքը նաեւ գրում է, որ հայ երգչուհին երգի հնդկական հատվածը գերազանց արտասանությամբ է կատարում։ Ռոզան  իր հերթին նշել է, որ հնդկերեն երգելն ավելի հեշտ է տրվել իրեն, քան պատկերացնում էր։

«Կարծում եմ՝ հայերենում մենք ունենք նման հնչյուններ, ինչն ինձ շատ օգնեց։ Ես ձայնագրվել եմ Իտալիայում, որտեղ շրջագայության մեջ էի ընկերներիցս մեկի հետ։ Չունեի ուսուցիչ, բայց Denny-ին, պարբերաբար, ձայնագրություններս էի ուղարկում, եւ մենք ամեն բան գլուխ բերեցինք մեկ ժամում»,-շարունակել է Լինը։

Հնդիկ երգիչը եւս տպավորված է Ռոզայի հետ համագործակցությամբ։ «Նախ եւ առաջ, Ռոզան հիասքանչ երգչուհի է, նա հրաշալի երգեր ունի, եւ երբ ես լսեցի Universe-ը, ես սիրեցի այն։ Այն հանճարեղ է»,-նշել է Denny-ն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search