Երկու հանրահայտ դերասանուհիներ՝ Ջուդի Դենչը եւ Սիան Ֆիլիպսը, կդառնան Լոնդոնի The Garrick տղամարդկանց ակումբի առաջին կին անդամները։
Դենչը եւ Ֆիլիպսը առաջին կանայք են, որոնք դարձել են մասնավոր ակումբի անդամներ՝ դրա 193-ամյա պատմության ընթացքում, այն բանից հետո, երբ մայիսին ակումբի անդամների 60 տոկոսը քվեարկել է կանանց անդամակցությունը թույլատրելու մասին։
Ակումբը, որը հիմնվել է 1831թ., բախվել է բարեփոխումներ պահանջող անդամների աճող ճնշմանը. մինչ այդ կանանց թույլ էին տալիս մտնել միայն այն դեպքում, եթե նրանց հրավիրում եւ ուղեկցում էին տղամարդիկ։
89-ամյա Ջուդին եւ 91-ամյա Սիանը երեկ երեկոյան արագացված կարգով անդամություն են ստացել՝ միանալով այլ հանրահայտ դերասանների, ինչպիսին են Բրայան Քոկսը եւ Բենեդիկտ Քամբերբետչը։ Նրանց անդամությունն ընդունվել է ակումբի կանոնագրքի իրավաբանական վերլուծությունից հետո, որն իրականացրել է Դեւիդ Պանիկը, նա էլ որոշել է, որ չկա կանանց բացառելու պատճառ, տեղեկացրել է The Guardian-ը։
Ակումբը կարող է ընդունել տարեկան մինչեւ չորս նոր անդամ, եթե դա ցանկանա կոմիտեն, սակայն սովորական գործընթացը կարող է երկուսից հինգ տարի տեւել, իսկ դա նշանակում է, որ կանայք կարող են ընդունվել միայն 2026 թ-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 7 հուլիսի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին եւ նրա հարսնացուն նախահարսանեկան «սանգիտ» արարողության ժամանակ հիացրել են իրենց հանդերձանքով15:25, 7 հուլիսի
Ինչպե՞ս է երաժշտությունը նպաստում կանանց զորեղացմանը. 5 կին ու 5 տարբեր երգ կնոջ մասին14:19, 7 հուլիսի
Ջենիֆեր Լոպեսի մայրը կարծում է, որ իր դուստրը պետք է որքան հնարավոր է շուտ ավարտի Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը12:04, 7 հուլիսի
Արամ Մնացականովի «MINA» ռեստորանն առաջինն ու միակն է Հայաստանում Wine Spectator վարկանիշում11:00, 7 հուլիսի
09:00, 7 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 6 հուլիսի
Հայտնիները պատրաստ են 5 միլիոն դոլար ծախսել միլիարդատեր Մայքլ Ռուբինի «սպիտակ երեկույթի» համար18:17, 6 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով16:08, 6 հուլիսի
Մարկ Ցուկերբերգի` Անկախության օրվան նվիրված ինստագրամյան հոլովակը վիրուսային է դարձել14:17, 6 հուլիսի
Քեթի Փերիի գլամուրային կերպարը՝ Dolce & Gabbana-ից13:22, 6 հուլիսի
Վինի Հարլոուն եւ Էմիլի Ռատակովսկին սեքսուալ սպիտակ զգեստներով են մասնակցել միլիարդատեր Մայքլ Ռուբինի երեկույթին12:23, 6 հուլիսի
Մադոննան կրակոտ լուսանկարներ է հրապարակել առեղծվածային երիտասարդի հետ