Ռուսաստանում կոչ են անում արգելել Քանիե Ուեսթին մտնել երկիր։ Ինչպես տեղեկացրել է Mash թելեգրամ-ալիքը, «Сорок сороков» շարժման ակտիվիստները բողոքել են Մոսկվայի ոստիկանությանը Ուեսթի երգերի տեքստերի պատճառով։
Նրանք պահանջել են մշտապես արգելել Քանիե Ուեսթի մուտքը ՌԴ, քանի որ Ուեսթի «Vultures» նոր ալբոմի երգերից մեկում գտել են տողեր, որոնք «քարոզում են անհանդուրժողություն ռուսազգի կանանց հանդեպ»։
Ակտիվիստներին դուր չի եկել երգը՝ գրված ռեփեր Ty Dolla $ign-ի կողմից, որում տղամարդը հայտնում է, որ սեռական շփման մեջ կմտնի ռուս կնոջ հետ «հանուն Ուկրաինայի»։ «Ընդ որում, ռուս կինը նշյալ կատարողի ստեղծագործությունում ներկայանում է բացառապես թմրակախում ունեցող մարմնավաճառի դերում՝ այլասերված հակումներով»,- գրում են հանրային գործիչները։
Նրանց կարծիքով՝ Քանիեն հանդես է գալիս նաեւ «ի աջակցություն Ուկրաինայի եւ դեմ է ռուս զինծառայողներին ու քարոզում է թմրանյութերի օգտագործում», ինչը, հայտատուների կարծիքով, «կարող է բացասաբար ազդել նաեւ անչափահասների վրա»։
Հիշեցնենք, որ Ուեսթը Մոսկվայում էր հունիսի 30-ին դիզայներ Գոշա Ռուբչինսկու տարեդարձի առիթով։ Հուլիսի 1-ի գիշերը Քանիեն հեռացել է ՌԴ մայրաքաղաքից, ինչից հետո տեղեկություն է հայտնվել, որ նա համերգով հանդես է գալու Բելոկամեննայայում սեպտեմբերի 6-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:38, 8 հուլիսի
Wine Story. Փրփրուն գինիներ՝ ամառվա շոգի համար16:30, 8 հուլիսի
Ավանդականի ու թրենդների միաձուլում. Սիրուշոյի նոր՝ Come Back տեսահոլովակը16:17, 8 հուլիսի
Արքայազն Հարին չի հանդիպում ընկերների հետ, որովհետեւ նրանց դուր չի գալիս նրա կինը՝ Մեգան Մարքլը15:43, 8 հուլիսի
Քայլի Ջեները հայտնել է իր նոր Khy նորաձեւ բրենդի գալիք «արձակուրդային» հավաքածուի մասին15:11, 8 հուլիսի
«Սատանան կրում է Prada» կդառնա մյուզիքլ15:07, 8 հուլիսի
14:20, 8 հուլիսի
Բրեդ Փիտը Մեծ Բրիտանիայում Գրան պրիի է եկել Ինես դը Ռամոնի ձեռքը բռնած14:17, 8 հուլիսի
Այժմ արդեն Antheris (Անթերիս)․ վերաբրենդավորվել է Avanta Clinics-ի էսթետիկ բժշկության կենտրոնը13:16, 8 հուլիսի
Էդի Մըրֆին թաղում չի ցանկանում եւ հուսով է, որ իր մերձավորներն իրեն թույլ կտան «պարզապես հանգիստ հեռանալ»13:12, 8 հուլիսի
12:19, 8 հուլիսի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները հանգստանում են երեխաների եւ ընկերների հետ եւ վարում ջրային մոտոցիկլներ11:51, 8 հուլիսի
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին հերթական արտառոց հագուստներով