Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի ամուսնությունը վերջնակետին է հասել դեռ մի քանի ամիս առաջ, հավաստիացնում է Page Six-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Ջեյ Լոն եւ Աֆլեքը բաժանվել են մարտին։ Չնայած նրանց ընտանեկան խնդիրներին՝ ինսայդերն ավելացրել է, որ Աֆլեքը «շատ է պաշտպանում Ջենիֆերին»։
Զույգը վաճառում է Բել Էյրի (Կալիֆոռնիա) իրենց առանձնատան 60 մլն դոլար արժողությամբ արվեստի գործերը։ Անցած ամիս տունը հանվել էր վաճառքի 65 մլն դոլարով։
Այնպիսի իրեր, ինչպիսին են կտավները եւ «այլ առարկաներ», վաճառվել են հավաքորդներին հունիսի սկզբին։
Մինչդեռ, Լոպեսը ուշադրություն է գրավել ինսթագրամում նոր տեսանյութի հրապարակմամբ, որտեղ նա ներկայացնում է իր JLo Beauty կոսմետիկ գիծը։ Երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ երգչուհին եւ դերասանուհին շատ է նիհարել, եւ ոմանք որոշել են, որ պատճառը Բենի հետ ունեցած խնդիրներն են։
Սակայն այս տարվա մայիսին Լոպեսը հայտնել է, որ քաշը պակասեցրել է եւ «մարտական վիճակում» է նոր նախագծի նկարահանումների պատճառով։ «Ես հենց նոր նկարահանվել եմ «Կին-սարդի համբույրը» ֆիլմում, որտեղ շատ են պարերն ու երգեցողությունը, ինչը հավասար չափով ոգեշնչող է եւ հոգնեցնող»,- բացատրել է նա։ «Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ եղել եմ։ Ես հիմա մարտական վիճակում եմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:15, 8 հուլիսի
Բարձր կարգի էսկորտը նշել է հինգ հիմնական պատճառը, թե ինչու են ամուսինները դավաճանում իրենց կանանց22:20, 8 հուլիսի
Բնությունից ոգեշնչված նեյլ արտն այս ամառվա ամենագեղեցիկ թրենդներից մեկն է21:09, 8 հուլիսի
Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է սեքսուալ տեսահոլովակ իր Cambia el Paso երգի համար, որն ունի «նա նրան արժանի չէ» բառեր20:32, 8 հուլիսի
Mercedes-Maybach-ը ներկայացրել է բացառիկ S դասի մոդելը19:38, 8 հուլիսի
Wine Story. Փրփրուն գինիներ՝ ամառվա շոգի համար16:30, 8 հուլիսի
Ավանդականի ու թրենդների միաձուլում. Սիրուշոյի նոր՝ Come Back տեսահոլովակը16:17, 8 հուլիսի
Արքայազն Հարին չի հանդիպում ընկերների հետ, որովհետեւ նրանց դուր չի գալիս նրա կինը՝ Մեգան Մարքլը15:43, 8 հուլիսի
Քայլի Ջեները հայտնել է իր նոր Khy նորաձեւ բրենդի գալիք «արձակուրդային» հավաքածուի մասին15:11, 8 հուլիսի
«Սատանան կրում է Prada» կդառնա մյուզիքլ15:07, 8 հուլիսի
14:20, 8 հուլիսի
Բրեդ Փիտը Մեծ Բրիտանիայում Գրան պրիի է եկել Ինես դը Ռամոնի ձեռքը բռնած14:17, 8 հուլիսի
Այժմ արդեն Antheris (Անթերիս)․ վերաբրենդավորվել է Avanta Clinics-ի էսթետիկ բժշկության կենտրոնը