«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ. հարուստ զուգընկեր գտնելու խորհուրդներ՝ սոցիալական ցանցերի թրենդը

21:13, 3 հուլիսի

Համացանցում մեծ թափ են հավաքում հարուստ ամուսին գտնելու մասին հանձնարարականները: Այսպես կոչված հարաբերությունների («coaching») մարզիչները պնդում են, թե կանայք տեղով «ներդրում» են և համոզված են, որ կնոջ  միակ նպատակն իր տղամարդուն հոգ տանելը պետք է լինի, գրում է El Pais պարբերականը: 

«Ես Կառլա Էլիան եմ՝ փոխհարաբերությունների փորձագետ, որը ձգտում է կյանքի կոչելու աշխարհով մեկ նպատակասլաց գործընկերներ ներգրավելու կին առաջնորդների նպատակը: Յուրաքանչյուր կին կանացի հավասարակշռությանը տիրապետելու դեպքում օժտված է միասնական միջուկային (ամուսնական փոքր) ընտանիք, հաջող ամուսնություն և հաջող բիզնես ստեղծելու ներուժով։ Ահա թե ինչպես է Կառլան ներկայանում իր վեբ կայքում, որը նա գործարկել է, երբ հայտաբերել է, որ ընդունակ է հարուստ տղամարդու հետ ամուսնանալու  խորհուրդները վերածել իրական բիզնեսի, ինչպես ինքն է արել: Նա պնդում է, որ ճիշտ տղամարդն «ընտանիքը կերակրողի մտածելակերպ» ունի։ «Տղամարդը պետք է հասկանա, որ իր ֆինանսական վիճակը պետք է իրեն հնարավորություն ընձեռի ներդրումներ կատարել կնոջ մեջ: Մենք ներդրում ենք»,- ասել է նա The Sun-ին տված հարցազրուցում։ 

Կառլա Էլիայի դեպքը բացառություն չէ և սերտորեն առնչվում է «ավանդական կանանց» վերածննդի գաղափարին. կանայք, ովքեր թողել են իրենց աշխատանքը, իրենց ամբողջ ժամանակը տնային տնտեսության վրա ծախսելու համար և պնդում են, որ իրենց ամուսիններին և երեխաներին ծառայելը երջանկություն է:

Թվային աշխարհում աճում է իրենց զուգընկերների կողմից «ապահովված» լինելու մասին պարծեցող կանանց պրոֆիլների թիվը: Հիանալի օրինակ է փաստաբան Սահար Խորրամնեժադը, որը ներկայիս փեսացուին հանդիպելուց հետո թողել է իր աշխատանքը: Ըստ նրա՝ կանայք չպետք է չափազանց հրապուրվեն մեծահարուստ տղամարդ գտնելու գաղափարով՝ պնդելով, որ «լավ ընտանիք կերակրողն» արդեն իսկ բավական է: Մեկ այլ օրինակ է Instagram-ում հայտնի Նեթը։ Իր @soynathc պրոֆիլում նա պարծենում է, թե ինչպես է գտել «կերակրողին»՝ վերջինիս նախաճաշ պատրաստելով կամ դիմահարդարվելով: Երկու կանայք էլ համամիտ են, որ իրական երջանկություն են գտել իրենց զուգընկերների շնորհիվ, ովքեր «երես են տալիս» են իրենց և նեցուկ լինում, որ իրենց կանայք ստիպված չլինեն տնից դուրս աշխատել: Տանը կանայք միշտ պատրաստ են իրենց ընկերոջ կամ ամուսնու «ոտքի տակ փռել» այն ամենը, ինչ նրանք խնդրեն։

Ի՞նչն է կանգնած սոցիալական մեդիայի հազարավոր հետևորդներով պրոֆիլների աճի հետևում, որոնք կանանց  հարուստ ամուսին գտնելու խորհուրդներ են տալիս: Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի սոցիոլոգ և պրոֆեսոր Բեատրիս Ռանեայի կարծիքով թե՛ այս, և թե՛ «ավանդական կանանց» ֆենոմենը ֆեմինիստական դիսկուրսի և առաջընթացի հանդեպ հայրիշխանական արձագանքի մի մասն է սոսկ: «Ըստ իս, դա ֆեմինիստական մոբիլիզացիայի բումի տարիների պատասխան ձևակերպումն է, ինչպես նաև այն, թե ինչպես է ֆեմինիզմը փորձում հանրային և մասնավորի միջև անջրպետը փշրել: Ներկայում, ֆեմինիստական մոբիլիզացիայի աճին զուգընթաց, նկատվում է հակազդեցություն իրերի պահպանմանն այնպսին, ինչպիսին դրանք կան, միաժամանակ անցյալի հայրիշխանական ստատուս քվոյին վերադառնալու փորձ է արվում՝ կնոջն իդեալական կնոջ և տնային տնտեսուհու դերին վերադարձնելու համար», - պարզաբանում է պրոֆեսորը:

Ծանոթությունների շքեղ Seeking կայքն ընդհանուր առմամբ Իսպանիայում ունի 480 հազար գրանցված 20-50 տարեկան օգտատեր և ազդարարում է, որ հարթակի օգտատերերի մեծամասնությունն իբրև իրենց պոտենցիալ զուգընկերոջ հիմնական հատկանիշ ընտրում է շքեղ ապրելակերպը, որին հաջորդում է հուզական կապը, այսինքն՝ փողը հաղթում է սիրուն: Ապշեցուցիչ է, թե «ինչ են փնտրում հարաբերություններում»  հարցին, ընդամենը 26%-ն է պատասխանում «իսկական սեր»՝ իհակադրություն 46,4%-ի, որոնք խոստովանում են, որ «շքեղ ապրելակերպ» են փնտրում։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search