Համացանցում մեծ թափ են հավաքում հարուստ ամուսին գտնելու մասին հանձնարարականները: Այսպես կոչված հարաբերությունների («coaching») մարզիչները պնդում են, թե կանայք տեղով «ներդրում» են և համոզված են, որ կնոջ միակ նպատակն իր տղամարդուն հոգ տանելը պետք է լինի, գրում է El Pais պարբերականը:
«Ես Կառլա Էլիան եմ՝ փոխհարաբերությունների փորձագետ, որը ձգտում է կյանքի կոչելու աշխարհով մեկ նպատակասլաց գործընկերներ ներգրավելու կին առաջնորդների նպատակը: Յուրաքանչյուր կին կանացի հավասարակշռությանը տիրապետելու դեպքում օժտված է միասնական միջուկային (ամուսնական փոքր) ընտանիք, հաջող ամուսնություն և հաջող բիզնես ստեղծելու ներուժով։ Ահա թե ինչպես է Կառլան ներկայանում իր վեբ կայքում, որը նա գործարկել է, երբ հայտաբերել է, որ ընդունակ է հարուստ տղամարդու հետ ամուսնանալու խորհուրդները վերածել իրական բիզնեսի, ինչպես ինքն է արել: Նա պնդում է, որ ճիշտ տղամարդն «ընտանիքը կերակրողի մտածելակերպ» ունի։ «Տղամարդը պետք է հասկանա, որ իր ֆինանսական վիճակը պետք է իրեն հնարավորություն ընձեռի ներդրումներ կատարել կնոջ մեջ: Մենք ներդրում ենք»,- ասել է նա The Sun-ին տված հարցազրուցում։
Կառլա Էլիայի դեպքը բացառություն չէ և սերտորեն առնչվում է «ավանդական կանանց» վերածննդի գաղափարին. կանայք, ովքեր թողել են իրենց աշխատանքը, իրենց ամբողջ ժամանակը տնային տնտեսության վրա ծախսելու համար և պնդում են, որ իրենց ամուսիններին և երեխաներին ծառայելը երջանկություն է:
Թվային աշխարհում աճում է իրենց զուգընկերների կողմից «ապահովված» լինելու մասին պարծեցող կանանց պրոֆիլների թիվը: Հիանալի օրինակ է փաստաբան Սահար Խորրամնեժադը, որը ներկայիս փեսացուին հանդիպելուց հետո թողել է իր աշխատանքը: Ըստ նրա՝ կանայք չպետք է չափազանց հրապուրվեն մեծահարուստ տղամարդ գտնելու գաղափարով՝ պնդելով, որ «լավ ընտանիք կերակրողն» արդեն իսկ բավական է: Մեկ այլ օրինակ է Instagram-ում հայտնի Նեթը։ Իր @soynathc պրոֆիլում նա պարծենում է, թե ինչպես է գտել «կերակրողին»՝ վերջինիս նախաճաշ պատրաստելով կամ դիմահարդարվելով: Երկու կանայք էլ համամիտ են, որ իրական երջանկություն են գտել իրենց զուգընկերների շնորհիվ, ովքեր «երես են տալիս» են իրենց և նեցուկ լինում, որ իրենց կանայք ստիպված չլինեն տնից դուրս աշխատել: Տանը կանայք միշտ պատրաստ են իրենց ընկերոջ կամ ամուսնու «ոտքի տակ փռել» այն ամենը, ինչ նրանք խնդրեն։
Ի՞նչն է կանգնած սոցիալական մեդիայի հազարավոր հետևորդներով պրոֆիլների աճի հետևում, որոնք կանանց հարուստ ամուսին գտնելու խորհուրդներ են տալիս: Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի սոցիոլոգ և պրոֆեսոր Բեատրիս Ռանեայի կարծիքով թե՛ այս, և թե՛ «ավանդական կանանց» ֆենոմենը ֆեմինիստական դիսկուրսի և առաջընթացի հանդեպ հայրիշխանական արձագանքի մի մասն է սոսկ: «Ըստ իս, դա ֆեմինիստական մոբիլիզացիայի բումի տարիների պատասխան ձևակերպումն է, ինչպես նաև այն, թե ինչպես է ֆեմինիզմը փորձում հանրային և մասնավորի միջև անջրպետը փշրել: Ներկայում, ֆեմինիստական մոբիլիզացիայի աճին զուգընթաց, նկատվում է հակազդեցություն իրերի պահպանմանն այնպսին, ինչպիսին դրանք կան, միաժամանակ անցյալի հայրիշխանական ստատուս քվոյին վերադառնալու փորձ է արվում՝ կնոջն իդեալական կնոջ և տնային տնտեսուհու դերին վերադարձնելու համար», - պարզաբանում է պրոֆեսորը:
Ծանոթությունների շքեղ Seeking կայքն ընդհանուր առմամբ Իսպանիայում ունի 480 հազար գրանցված 20-50 տարեկան օգտատեր և ազդարարում է, որ հարթակի օգտատերերի մեծամասնությունն իբրև իրենց պոտենցիալ զուգընկերոջ հիմնական հատկանիշ ընտրում է շքեղ ապրելակերպը, որին հաջորդում է հուզական կապը, այսինքն՝ փողը հաղթում է սիրուն: Ապշեցուցիչ է, թե «ինչ են փնտրում հարաբերություններում» հարցին, ընդամենը 26%-ն է պատասխանում «իսկական սեր»՝ իհակադրություն 46,4%-ի, որոնք խոստովանում են, որ «շքեղ ապրելակերպ» են փնտրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով