Ջենիֆեր Լոպեսը «կատաղած» եւ «նվաստացած» է Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության պատճառով, տեղեկացրել է Page Six-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ջեյ Լոն առայժմ ամուսնալուծության հայտ չի ներկայացնում, որպեսզի խուսափի իր համար ավելի մեծ անհարմարությունից։
«Նա կատաղած է»,- ասում է աղբյուրը։ «Բենը նվաստացրել է Ջեյին։ Հենց նա է նախաձեռնել իրենց վերամիավորումը»։
Ջենիֆերը եւ Բենը հարաբերությունները վերսկսել են 2021թ. հուլիսին, այն բանից հետո, երբ 2021թ. ապրիլին Լոպեսը խզել էր հարաբերությունները նախկին փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։
«Նա նվաստացրել է Լոպեսին, որովհետեւ Լոպեսը մեծ քայլ էր կատարել՝ հայտնելով, որ Բենն իր ամբողջ կյանքի սերն է»,- բացատրում է աղբյուրը։ «Նրանք երկու հարսանիք են ունեցել երկու տարի առաջ։ Դա ինքնատիպ ռեկորդ է, նրանք հո փոքր երեխաներ չեն»։
Զույգը 2022թ. հուլիսին գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում, իսկ հաջորդ ամիս տոնել եւս մեկ հարսանիք Աֆլեքի Ռայսբորոյի տանը։
Լոպեսի «This Is Me…Now» ալբոմը եւ ուղեկցող Amazon Prime «The Greatest Love Story Never Told» վավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերում Աֆլեքն է, ոգեշնչվել են նրանց հարաբերություններից։
«Նա ռոմանտիկ է»,- ասում է աղբյուրը։ Երգչուհի-դերասանուհին նեղսրտել է նաեւ այն պատճառով, որ դրանում խառնված են նաեւ զույգի երեխաները։ «Հինգ երեխաներ են խառնված սրանում,- ասում է աղբյուրը,-«Նա մինչեւ վերջ չի հաշտվել այն փաստի հետ, որ ամեն ինչ ավարտված է»։
TMZ-ի տվյալներով՝ Ջեյ Լոն եւ Բենը առհասարակ դադարել են շփվել, ինչն ավելի է դժվարացրել ամուսնալուծության համաձայնության հասնելը։ Նրանք հրաժարվում են խոսել անգամ հեռախոսով։
TMZ-ն տեղեկացրել է, որ նրանք դեռ չեն դիմել իրավաբանների օգնությանը եւ դրա փոխարեն գործի են դրել իրենց բիզնես-մենեջերներին։ Սակայն համաձայնության գալուն պես նրանք նախատեսում են վարձել ամուսնալուծության գծով փաստբանների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի
