Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Դեւիդ Բեքհեմը չի կարողանում հաշտվել դստեր մեծանալու հետ, եւ դա խնդիրներ է առաջացնում իր եւ կնոջ՝ Վիկտորիայի հարաբերություններում

11:32, 9 օգոստոսի

Դեւիդ Բեքհեմը չափից դուրս շատ է անհանգստանում իր 13-ամյա դստերը՝ Հարփերի համար, եւ դա երբեմն բացասաբար է անդրադառնում կնոջ՝ Վիկտորիայի հետ նրա հարաբերությունների վրա, գրում է Now to Love պորտալը։

Վերջերս, Հարփերի ծննդյան 13-ամյակի կապակցությամբ, Դեւիդը լիարժեք ընտանեկան արձակուրդ էր կազմակերպել Սարդինիայում եւ մասնավոր երեկույթ՝ իրենց զբոսանավում: Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Հարփերը ցույց տվեց, որ մեծացել է, երբ նրան նկատեցին լոնդոնյան փառատոնի ժամանակ՝ առանց ծնողների ուղեկցությամբ:

Ինսայդերի խոսքով՝ Դեւիդը չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Հարփերն այլեւս փոքրիկ աղջնակ չէ։

«Վիկտորիան փորձում է համբերատար լինել, բայց նրան դստեր կյանքի հաջորդ փուլն ընդունելը հեշտ չէ: Սա պատ է առաջացնում  նրա եւ կնոջ միջեւ, եւ Հարփերի անկախությունը դարձել է նրանց միջեւ ամենամեծ տարրաձայնություններից մեկը»:

Լարվածությունը, ըստ երեւույթին, հասել է գագաթնակետին, երբ դուստրը խնդրել է ծնողներին ընկերների հետ գնալ BST Hyde Park. մի խնդրանք, որը ցնցել է նրա՝ առանց այդ էլ անհանգստացած հորը: «Դա եւս մեկ նշան էր, որ նա այլեւս հայրիկի փոքրիկ աղջիկը չէ, ինչը կոտրում է Դեւիդի սիրտը»,-ասում է աղբյուրը:

Անցյալ տարի 49-ամյա Դեւիդն իր հուզմունքն էր արտահայտել դստեր «մեծանալու» կապակցությամբ՝ կատակով հորդորելով իր որդիներին պատրաստ լինել պաշտպանելու նրան ցանկացած անցանկալի ուշադրությունից: Սակայն աղբյուրը նշում է, որ Հարփերի՝ ինչ-որ մեկի հետ հանդիպելու միտքը սարսափեցնում է Դեւիդին:

Դեւիդի համար ավելի բարդ է այն, որ Վիկտորիան Հարփերի մեծանալու լավատեսական կողմն է տեսնում: «Նա ոգեւորված է տեսնելով, որ Հարփերը անցնում է նոր իրադարձությունների միջով եւ պաշտպանում է իր սերը նորաձեւության հանդեպ: «Վիկտորիան արդեն նրա ոչ պաշտոնական ոճաբանն է, ինչը Դեւիդի համար ցավոտ խնդիր է դարձել. նա կարծում է, որ կինը խրախուսում է Հարփերին իր տարիքից հասուն հագնվել»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search