Չգիտե՞ք ինչպես անել կոնտուրինգ: Դուք միայնակ չեք։ Դիմահարդարման շատ սիրահարների համար այս տեխնիկան բոլորովին նոր է։ Բայց իրականում դիմահարդարներն այն օգտագործում են 1930-ականներից։ Կոնտուրինգը, կարծես, վերջերս ավելի տարածված է դարձել՝ շնորհիվ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի (մականունը՝ Makeup by Mario), ով հայտնի է Քիմ Քարդաշյանի հայտնի դեմքի դիմագծերը ստեղծելով:
Հայտնի դիմահարդար եւ «Մերի Քեյի» դեսպան Ջալիսա Ջայկարանի խոսքով՝ կոնտուրինգը դեմքի ձեւը փոխելու միջոց է։ «Ըստ էության, դուք օպտիկական պատրանք եք ստեղծում ձեր մաշկի վրա՝ օգտագործելով դիմահարդարման տարբեր երանգներ՝ ընդգծելու ձեր ոսկրային կառուցվածքը եւ դեմքի առանձնահատկությունները»,-բացատրում է նա:
«Կոնտուրը կարող է ստեղծել ավելի բարձր այտոսկրերի, ավելի բարակ քթի, ավելի ընդգծված ծնոտի եւ այլ ցանկալի հատկանիշների պատրանք»,-ասում է դիմահարդար Ամանդա Գաբարդը:
Կան կոնտուրինգի տարբեր տեսակներ՝ մի քանիսը ավելի փափուկ եւ նուրբ են, քան մյուսները, եւ դրանք հարմար է կրել ամեն օր։
Մեկ քայլանոց հնարք
Ulta Beauty Pro թիմի անդամ եւ դիմահարդար Մեթ Վուլֆը առաջարկում է դիմահարդարման ծույլ հնարք, որն աշխատում է ամեն օր, երբ դուք ժամանակի (կամ համբերության) պակաս եք զգում: «Ուղղակի արագ ընդգծեք ձեր այտերը բրոնզերով»,-ասում է Վուլֆը։ «Իսկ, եթե դուք ավելի կարմրավուն տեսքի տրամադրություն ունեք, կարող եք ձեռք բերել ձեր ուզած տեսքը՝ բրոնզերի փոխարեն կարմրաներկի միջոցով։ Կիրառեք դրանք այտերի կողային հատվածներում, հոնքերի վերեւում եւ քթի ծայրի կենտրոնում»:
Հինգ քայլ
Պատրաստեք ձեր մաշկը
Մաքուր դեմքին քսեք խոնավեցնող քսուք, այնուհետեւ կրեմ, որը կօգնի ձեր դիմահարդարումը պահպանել ամբողջ օրվա ընթացքում։
Տարածեք հիմքը
Ձեր կոնտուրը լավագույն տեսքը կունենա, երբ այն կիրառեք հարթ մաշկի վրա: Հիշեք, որ եթե դուք օգտագործում եք դիմափոշու հիմք, ապա հարմար չի լինի դրա վրայից կրեմային քսուք կիրառելը: Հենց որ քսեք ձեր հիմքը եւ տարածեք քողարկիչը, դուք պատրաստ կլինեք կոնտուրին: Mario SurrealSkin Liquid Foundation-ն ապահովում է լավ ծածկույթ՝ առանց ծանրության կամ կպչունության:
Գտեք ձեր կոնտուրը
Խորհուրդ է տրվում ընտրել կոնտուրի այնպիսի երանգ, որն ընդամենը երկու-երեք երանգով ավելի մուգ կլինի, քան ձեր մաշկը: Կոնտուրային երանգները պետք է լինեն ավելի սառը: Իհարկե, բանաձեւը եւ հյուսվածքը նույնպես դեր են խաղում: Too Faced-ի գլոբալ գեղեցկության գործադիր տնօրեն Ալիս Ռենոն ասում է, որ ինքն անձամբ սիրում է «սկսնակներին ցույց տալ, թե ինչպես կարելի է կոնտուրինգն անել դիմափոշու օգնությամբ, քանի որ այն այդպես ավելի քիչ աչք ծակող է լինում ու ավելի կայուն»:
Կրեմային կոնտուրինգը իդեալական է նրանց համար, ովքեր ունեն չոր մաշկ կամ ովքեր ցանկանում են ավելի բնական, թարմ տեսք ունենալ: Փոշին ավելի լավ է յուղոտ մաշկ ունեցողների կամ նրանց համար, ովքեր նախընտրում են չոր ծածկույթ:
Ստեղծեք ծավալ
Նախ, նշեք ձեր դեմքի այն հատվածները, որոնք ցանկանում եք ընդգծել եւ սրացնել:
Բրոնզեր քսեք քունքերին, ճակատին, ծնոտի եզրին եւ քթի կողային հատվածներին՝ տարածելով ներքեւից վերեւ եւ օգտագործելով կետավոր շարժումներ՝ դեմքը բարձրացնելու համար: Խուսափեք ստվերից այտոսկրի խորացած հատվածի տակ, քանի որ դա կարող է ձեր դիմագծերը ավելի մռայլ դարձնել: Սահուն անցման համար, թեթեւակի անցեք խոնավ սպունգով, որպեսզի հեռացնեք ավելորդ արտադրանքը:
Տարածված սխալներից է այտից մինչեւ ականջի բլթակը սուր գիծ ստեղծելը, ինչը դեմքը հարթ եւ լայն է դարձնում: Դրանից խուսափելու համար գծեք ձեր մազի գծի երկայնքով, այնուհետև կողքերի եւ քթի ծայրի երկայնքով, կզակի եւ ծնոտի գծի տակ:
Ավելացրեք կարմրաներկ եւ հայլայթեր
Փարթամ տեսքը կա, հիմա ժամանակն է փայլ ավելացնելուն:
Մի քիչ հայլայթեր կիրառեք ձեր այտոսկրերին, քունքերին, աչքերի անկյուններին, քթի ծայրին եւ պարանոցին: Կարող եք նաեւ կարմրաներկ քսել այտերի կենտրոնում եւ ծայրերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»