Ինչի ասես, որ չեն դիմի մարդիկ ինտերնետում ճանաչման հասնելու համար։ Բրազիլացի մոդել Դեբորա Պեյշոտուն հանրահայտ է դարձել այն բանից հետո, երբ սեփական կղանքը քսել է դեմքին՝ հավաստիացնելով, որ այդ «դիմակը» հակատարիքային առավելություններ» ունի։
View this post on Instagram
Ինսթագրամում տեսանյութ հրապարակելով՝ Դեբորան գրել է. «Ամենախելագար բանը, որն արել եմ իմ կյանքում՝ սեփական կղանքս քսել եմ դեմքիս։ Ես տեսել եմ որոշ հետազոտություններ այդ մասին, եւ որոշեցի փորձել։ Դա ինձ օգնեց, մաշկս այլեւս չի թեփոտվում»։
Աղջիկը հավաստիացնում է, որ կղանքի օգտագործումը որպես դեմքի դիմակ օգնում է ծերացման դեմ։ Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է նա սառնարանից հանում ոչ մեծ բանկան եւ պարունակությունը քսում դեմքին փոքր գդալի օգնությամբ։ Այնուհետեւ նա քթին սեղմակ է դնում, որ հոտը չառնի։ Ավելի ուշ նա լվանում է «դիմակը» լվացանյութով։ Տեսանյութում երեւում է նաեւ մի տղամարդ հետին պլանում, որը, թվում է, զզվում է այդ պրոցեսից։
Բժիշկները կտրականապես խորհուրդ չեն տալիս կղանքը քսել դեմքին՝ ինչ պատճառով էլ որ լինի։
Մաշկաբան Սոֆի Մոմենը New York Post-ին պատմել է, որ սա մաշկի խնամքի բոլոր «միտումներից» ամենատարօրինակն է։ «Ոչ մի օգուտ ձեր մաշկի համար չկա կղանքի օգտագործումից՝ որպես դեմքի դիմակ»։
Նրա խոսքով՝ նման դիմակը կարող է սննդային թունավորում առաջացնել եւ անգամ վիրուսային վարակներ։ Ձեր մաշկը կարող է պատվել ցանով։
«Կղանքը պարունակում է բազմաթիվ մանրէներ, վիրուսներ եւ մակաբույծներ, ներառյալ աղիքային ցուպիկը, սալմոնելան եւ հելմինտները, որոնք կարող են լուրջ վարակ եւ հիվանդություններ առաջացնել»,- նշել է պլաստիկ վիրաբույժ Թունկ Թիրիյակին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին