Մահացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնը, հայտնում է AFP-ն։ Նա 88 տարեկան էր։
«Խոր վշտով Ալեն Ֆաբիենը, Անուշկան, Էնթոնին եւ (նրա շունը) Լուբոն հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա խաղաղ մահացավ Դուշիի իր տանը՝ շրջապատված իր երեք երեխաներով եւ ընտանիքի անդամներով»,-ասվում է նրա երեխաների հայտարարության մեջ:
Ալեն Դելոնը մոդեռնիստների սիրելին էր, ինչպիսիք էին Լուկինո Վիսկոնտին, Ժան-Պիեռ Մելվիլը և Միքելանջելո Անտոնիոնին, որոնց գայթակղեցնում էր նրա անհավատալի գեղեցիկ արտաքինը և սառն անտարբերությամբ տեսքը:

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Նա շատ արագ հայտնի դարձավ, և 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Նրան նույնիսկ անվանում էին «տղամարդ Բրիջիթ Բարդո»։
Իր ողջ կարիերայի ընթացքում Դելոնն աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների հետ, այդ թվում՝ Լուկինո Վիսկոնտիի, Ժան-Լյուկ Գոդարի, Ժան-Պիեռ Մելվիլի, Միքելանջելո Անտոնիոնիի և Լուի Մալի հետ։
Ֆրանսիացիների համար Դելոնը մնում է խոշոր գիշատիչ-գայթակղիչի ամենամեծ մարմնավորումը, որը գերել է Եվրոպան 1960-ական թվականներին: Նա հանդիսատեսին հիացրել է այնպիսի գլուխգործոց ֆիլմերով, ինչպիսիք են «Ընձառյուծը» և «Ռոկկոն և նրա եղբայրները»։
Դելոնը երեք երեխա ուներ երկու տարբեր կանանցից՝ որդիներ՝ Էնթոնի և Ալեն-Ֆաբիենը և դուստրը՝ Անուշկան։ Նա նաև երրորդ որդին ուներ երգիչ Նիկոյից, որին դերասանն այդպես էլ չճանաչեց և որը տառապում էր թմրամոլությունից և մահացավ 2023 թվականին։

Դելոնի մանկությունն ու պատանեկությունը հեռու էին անհոգ լինելուց։ Թերևս անցյալի ծանր իրադարձություններն այնքան խորը հետք էին թողել նրա հոգում, որ նա այդպես էլ չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել որդիների հետ։
Նա ծնվել է Փարիզի ծայրամասում 1935 թվականին։ Չորս տարեկանում, ծնողների բաժանվելուց հետո, նա ստիպված էր ապրել խնամատար ընտանիքում։
Դպրոցը չէր սիրում և հաճախ էր բաց թողնում դասերը։ Նա զորակոչվեց բանակ և մասնակցեց Հնդկաչինական պատերազմին, սակայն ջիպ գողանալու համար կանգնեց ռազմական տրիբունալի առաջ։ 1950-ականների վերջին վերադառնալով Փարիզ՝ Դելոնն ապրում էր մարմնավաճառների ու գանգստերների միջավայրում, բայց հետո իր արտասովոր արտաքինի շնորհիվ մուտք գործեց կինոաշխարհ։

Ինչպես գրել է Le Monde-ը. «Կասկած չկա, որ այդպես էլ նրա կողմից մինչև վերջ չգիտակցված հսկայական ինքնահավանությունն է ստիպել է նրան իր որդիներին դիտարկել որպես հավանական հակառակորդներ, որոնց հավակնությունները հարկ էր ամենասկզբից խեղդել»:
Գաղտնիք չէ, որ Դելոնը շատ դաժան է վարվել իր որդիների հետ, որոնք արդյունքում չարաշահել են թմրանյութերը, զենք օգտագործել և օրենքի հետ խնդիրներ ունեցել։
Բայց դստեր հետ ամեն ինչ այլ կերպ էր։ 2008-ին նա Անուշկայի մասին ասել է, որ «ոչ մի կնոջ այդքան հաճախ չեմ ասել, որ սիրում եմ նրան»:
Դելոնի երրորդ որդու բախտն ամենաքիչն էր բերել։ Նրա մայրը գերմանացի ռոք աստղ Նիկոն էր (Velvet Underground-ի անդամներից մեկը)։ Արի Բուլոնը ծնվել էր 1962 թվականին, սակայն Դելոնը երբեք չի ճանաչել իր հայրությունը։
Դելոնի մայրն է օգնել մեծացնել տղային, որը վստահ էր, որ նա իսկապես իր թոռն է։ Արին մահացավ անցյալ տարի Փարիզում՝ թմրամիջոցների գերդոզավորումից։
Դելոնի կտակի համաձայն, իր կարողության կեսը բաժին կհասնի Անուշկային, իսկ մյուսը կբաժանվի երկու որդիների միջև։

Վերջին 20 տարվա ընթացքում Ալեն Դելոնը գրեթե ամեն հարցազրույցում լրագրողներին ասում էր, որ շատ է հոգնել կյանքից, աշխարհից, որտեղ տեղի են ունենում միանգամայն անտանելի բաներ, և նաև ինքն իրենից՝ հիվանդություններից, միայնությունից, հիշողություններից: «Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտված է», - ասել է նա Կաննի Փառատոնների պալատի բեմից, երբ 2019 թվականին ստանում էր պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»:
Դելոնը դերասանական կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2017 թվականին։ 2019 թվականին նա կաթված է ստացել։ Վերջին տարիներին դերասանը պայքարում էր քաղցկեղի դեմ, ինչպես նաև տառապում նյարդային խանգարումներից։
Կաթվածից հետո Դելոնը շվեյցարական L'Illustre պարբերականին ասել էր, որ դեմ չէ էվթանազիային։ 2022 թվականի մարտին դերասանի որդին՝ Էնթոնի Դելոնը տեղեկացրեց, որ կուղեկցի հորը, եթե նա որոշի գնալ այս քայլին։
2024 թվականի հունվարին դատարանը սահմանափակեց Դելոնի գործունակությունը և նրա նկատմամբ խնամակալություն հաստատեց։ Ըստ վճռի, դերասանը կարող էր կատարել միայն առօրյա գործեր, սակայն ավելի բարդ գործերը, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքը, նրան հասանելի չէին։
BBC-ի, Forbes-ի, RTVI-ի նյութերի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 20 սեպտեմբերի
Սոնա Ռուբենյանը կրկին մայր է դարձել, Իրինա Այվազյանը պատմել է սիրելիի մասին, Իննա Խոջամիրյանը զարմացրել է նոր սանրվածքով․ Instagram-ը՝ այս շաբաթ16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը12:36, 20 սեպտեմբերի
Մայրցամաքի մյուս ծայրում. Արտասահմանյան գրողները՝ Հայաստանի մասին10:30, 20 սեպտեմբերի

09:00, 20 սեպտեմբերի
Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»