Մրայա Քերիի մայրն ու քույրը մահացել են նույն օրը։
«Իմ սիրտը կոտրված է, որ անցյալ շաբաթավերջին կորցրի մորս: Ցավոք սրտի, իրադարձությունների ողբերգական շրջադարձի արդյունքում քույրս նույն օրը հրաժեշտ տվեց կյանքին»,- ասել է երգչուհին CNN-ի հաղորդագրության մեջ։
Փոփ աստղը մանրամասներ չի հայտնել Պատրիսիա Քերիի և Էլիսոն Քերիի մահվան պատճառների մասին։ Պատրիսիա Քերին 87 տարեկան էր, իսկ Էլիսոն Քերին՝ 63 տարեկան։
«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացա վերջին շաբաթն անցկացնել մորս հետ՝ նախքան նրա մահը: «Ես գնահատում եմ բոլորի սերն ու աջակցությունը և հարգանքը իմ անձնական կյանքի նկատմամբ այս դժվարին պահին»:
Պատրիսիա Քերին օպերային երգչուհի էր և վոկալի ուսուցչուհի։ Նա ամուսնացած էր Մրայա Քերիի հոր՝ Ալֆրեդ Ռոյի հետ, որից բաժանվել էր, երբ Մրայա Քերին երեք տարեկան էր։ Ռոյը մահացել է 2002թ:
2020 թվականի իր հուշերում Մրայա Քերին պատմել է մոր հետ իր «բարդ» հարաբերությունների մասին՝ գրելով՝ «Ինչպես իմ կյանքի շատ ասպեկտներ, իմ մայրիկի հետ իմ ճանապարհորդությունը հղի էր հակասություններով և մրցակցող իրողություններով»:
Հաղորդվում է, որ Մրայա Քերին օտարացել էր իր քրոջից՝ Էլիսոն Քերիից, ով դատի է տվել նրան 2021 թվականին՝ միտումնավոր հուզական անհանգստություն պատճառելու համար, որն առաջացել է Մրայա Քերիի հուշագրության որոշ կետերից:
Էլիսոն Քերին պնդում էր, որ իր կրտսեր քույրը գիրքն օգտագործել է որպես իրեն «նվաստացնելու և խայտառակելու» միջոց։
Մրայա Քերին երբեք իրավական պատասխան չի ներկայացրել հայցի վերաբերյալ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով