Ամերիկաբնակ երիտասարդ հայ կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանն այս ամառը եզրափակել է մրցութային ձեռքբերումներով: Հասմիկը հրավեր է ստացել մասնակցելու «Մոնոլիտ» միջազգային օնլայն մրցույթ-փառատոնին, որի շրջանակում հաղթանակ է գրանցել 10 երկրներում: Այս մրցույթի հիմնական նպատակն է աջակցել ստեղծագործական ասոցիացիաներին եւ անհատ երաժիշտներին՝ ընձեռելով հնարավորություն ցուցադրելու եւ զարգացնելու իրենց տաղանդը միջազգային փառատոններում եւ մրցույթներում։ Մրցույթն անցկացվել է աշխարհի 21 երկրներում։ Այս տարի մասնակիցների թիվը աննախադեպ էր՝ 3684։ Հանձնախումբը կազմված էր աշխարհահռչակ երաժիշտներից, անվանի պրոդյուսերներից եւ արվեստի գործիչներից, որոնք գնահատել են ներկայացված ստեղծագործությունները:
«Մրցույթը գրավել է իմ ուշադրությունը, քանի որ այն դասվում է լավագույն 5 մրցույթ-փառատոների շարքում։ Այս մրցույթի հաղթող մասնակիցները, բացի դրամական պարգեւներից, ունեն բացառիկ հնարավորություն մասնակցելու հաղթող ստեղծագործությունների գալա համերգին՝ պաշտոնական հրավերի միջոցով՝ հաղթած երկրում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ ես նույնպես ստացել եմ պաշտոնական հրավեր՝ որպես 10 երկրներում պատվավոր առաջին մրցանակ շահած կոմպոզիտոր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հասմիկը:
Բոլոր 10 երկրներում ամերիկաբնակ հայ կոմպոզիտորը ներկայացել է մանկական եւ պատանեկան երգերով, Արմեն Դիվանյանի անվան մանկապատանեկան «Արեւներ» անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյան)։
Մրցույթը գնահատվել է մրցույթ-փառատոնի «Կոմպոզիտոր» անվանակարգի կոմպոզիտորական ստեղծագործությունների գնահատման չափանիշների համաձայն։ Այն է՝
1. Երաժշտական օրիգինալություն և նորարարություն:
2. Տեխնիկական հմտություն:
3. Արվեստի արտահայտություն:
4. Տարիքային համապատասխանություն:
5. Գրավչություն և զվարճալիություն:
6. Կրթական արժեք:
7. Մշակութային բազմազանություն:
8. Ներկայանալիություն և պրոֆեսիոնալիզմ:
Հասմիկը մրցույթին մասնակցել է Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Անգլիայում, Հունաստանում, Կանադայում, Արգենտինայում, Ավստրալիայում եւ Իտալիայում:
Խոսելով իր հաջորդ քայլերի մասին՝ կոմպոզտորը նշում է. «Ես ծրագրում եմ շարունակել աշխատել նոր ստեղծագործությունների վրա՝ ընդլայնելով երաժշտական լեզուն եւ ոճը, փորձելու նոր հորիզոններ եւ ստեղծելու հետաքրքիր նախագծեր։ Այժմ համագործակցում եմ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի AGBU երգչախմբի հետ (դիրիժոր՝ Նեկտար Միրաքյան) պատրաստվում ենք դեկտեմբերին կայանալիք տարեվերջյան մեծ համերգին, որտեղ պետք է ներկայացվի իմ «Կիլիկիա» ստեղծագործությունը` գրված մենակատարի եւ երգչախմբի համար։ Խոսքերի հեղինակն է պատմաբան, բանասեր Ռուբեն Գրիգորյանը։ Միաժամանակ, ես ծրագրում եմ մասնակցել նոր միջազգային փառատոնների եւ մրցույթների՝ շարունակելով ներկայացնել իմ աշխատանքները միջազգային լայն ասպարեզում: Պետք է ընդունեմ, որ առաջին մրցանակին արժանանալը մեծ պատիվ էր ինձ համար, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ էր: Միշտ դժվար է նման մրցույթների ժամանակ, աշխարհի տարբեր ծայրերից շատ տաղանդավոր երաժիշտներ եւ արվեստագետներ են մասնակցում: Այնպես որ, կարծում եմ, որ սա մեծ նվաճում է»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին