Սելենա Գոմեսը միլիարդատիրոջ կարգավիճակ է ստացել 32 տարեկանում՝ մի շարք իմաստուն բիզնես որոշումների եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Սա ներառում է նաեւ նրա կարիերայի սկիզբը՝ «Բարնին եւ ընկերները» մանկական հեռուստասերիալում, նախքան «Դիսնեյի» «Վեյվերլի Փլեյսի մոգերը» սերիալից հետո դեռահասների կուռքը դառնալը:
Սա կարծես ապացուցում է, որ կարիերան երիտասարդ տարիքում սկսելն աներեւակայելի շահութաբեր որոշում է, քանի որ այժմ նա ունի 1,3 միլիարդ դոլար կարողություն, հայտնում է Bloomberg-ը:
Չնայած նրան, որ նա հիմնականում հայտնի է որպես երգչուհի եւ դերասանուհի, հրատարակությունը հայտնում է, որ Գոմեսի հարստության մեծ մասը գալիս է իր Rare Beauty կոսմետիկայի ապրանքանիշից, որը նա թողարկել է 2020 թվականին:
Ըստ Time-ի, Rare Beauty-ն «արագ վաճառվում է Sephora-ում եւ հասանելի է 36 երկրներում»:
Անցյալ տարի նրա ապրանքանիշի ամենահայտնի արտադրանքը՝ 23 դոլար արժողությամբ հեղուկ կարմրաներկը, բերեց 70 մլն դոլար։
Նրա ամենաեկամտաբեր գովազդային գործարքներից են նրա արշավները Puma-ի (30 միլիոն դոլար) եւ «Coach»- համար (10 միլիոն դոլար):
Լինելով Instagram-ի ամենաշատ հետեւորդներ ունեցող հայտնիներից երրորդը՝ (ավելի քան 424 միլիոն հետեւորդ) նա յուրաքանչյուր գրառման համար կարող է վաստակել մոտ 2,6 միլիոն դոլար:
Գոմեսը նաեւ հարստություն է վաստակել՝ նկարահանվելով հեռուստասերիալներում, ինչպիսին է «Սպանություններ նույն շենքում», որը նոր է թարմացվել հինգերորդ սեզոնով:
Ֆինանսական նշաձողը նրան դարձնում է երկրի ամենաերիտասարդ ինքնագործ միլիարդատերերից մեկը՝ իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթի հետ միասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ