«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մարգարտե զարդերը պետք է լինեն առաջինը ձեր must have ցուցակում

20:17, 19 սեպտեմբերի

Մարգարիտն ունի հարուստ եւ լեգենդար պատմություն։ Այն երկրպագել են հնագույն քաղաքակրթությունները ողջ աշխարհում, մարգարիտը հաճախ խորհրդանշել է հարստություն եւ թագավորական իշխանություն եւ գնահատվել է իր նուրբ փայլի համար։ Ժամանակի ընթացքում, մարգարիտ փնտրողների ի հայտ գալով, այն դարձել է կարեւոր ապրանք 8-14-րդ դարերում՝ առեւտրային ճանապարհներ հատելով Եվրոպայի եւ Հնդկաստանի միջեւ։

Բնական մարգարիտն այժմ հազվադեպ բան է եւ խիստ թանկ, այն դեպքում, երբ աճեցված մարգարիտն առկա է ամենուր, ինչն էլ թույլ է տվել ոսկերչական իրերի դիզայներներին փորձարկել այն ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դիզայնով։

Մարգարտե զարդերը պետք է առաջին տեղում լինեն ձեր must have ցուցակում նոր սեզոնին։ Bazaar Arabia-ն զրուցել է մարգարտե զարդերի երեք դիզայներների հետ, որոնք առաջարկում են իրենց մոտեցումը մարգարտե զարդերին, որոնք կսազեն ինչպես մինիմալիստներին, այնպես էլ մաքսիմալիստներին։

Jacquie Aiche

«Մարգարիտը կենսական ուժի էներգիա է կրում, եւ ես հավատում եմ, որ դա ինքնին կարող է այն անհավանական գրավիչ դարձնել։ Մարգարտաշար դասական մանյակը այսպիսի նշանային պատմություն ունի. այն դարձել է գլամուրի եւ նրբագեղության խորհդանիշը։ Ես մարգարտաշար եւ ուլունքաշար մանյակների դասականության կողմնակից եմ, բայց մեր ինքնատիպությունը դրսեւորվում է միքսում խաղացկուն տարր ավելացնելով։ Լինի դա թանկարժեք քար, թե մոտիվներ, որոնք ոգեշնչում են մի ինչ-որ ավելի նոր բան ստեղծել։ Վստահեք ձեր ճաշակին։ Եթե կա մարգարտի որոշակի շարան, որը ձեզ գրավում է, կամ թալիսման, որը, ինչպես ձեզ է թվում, պետք է լինի ձեր հավաքածուում, հետեւեք այդ զգացմանը»։

Ֆաթմա Համադ Ալ Քեթբի՝ FHK by Style Gallery-ի հիմնադիր

«Ես կարծում եմ, որ մարգարտե մատանին առաջին անհրաժեշտության հավերժական առարկա է յուրաքանչյուր կնոջ համար։ Իմ մարգարտե դիզայնների ամենագրավիչ առանձնահատկություններից մեկը մինիատյուրային մարգարիտների օգտագործումն է, որոնք նրբորեն պարուրում են մատանին։ Յուրաքանչյուր իր ստեղծվում է այնպես, որպեսզի լինի բարդ, բայց շքեղ, ուստի այն կատարելապես սազում է յուրաքանչյուր դեպքի համար կամ պարզապես նրբագեղության նոտա ավելացնելուն ձեր ամենօրյա կյանքում։ Դրանցից յուրաքանչյուրը շողում է ինքնին, բայց համադրության մեջ դրանք ստեղծում են բազմաշերտ, նրբին կերպար»։

Քալթամ Ալ Մաջիդ՝ Kaltham’s Pavilion հիմնադիր

«Ես կարծում եմ, որ մարգարտե մեխակները յուրաքանչյուր ոսկերչական հավաքածուի անքակտելի մասն են, քանի որ դրանք մարմնավորում են կանացիությունը եւ թագավորական նրբագեղություն են հաղորդում։ Պարզությունը եւ նրբագեղությունը դրանք դարձնում են հիմնական տարր, որը կարող է բարելավել ցանկացած կերպար. դիզայնին իմ մոտեցմամբ ինձ դուր է գալիս միահյուսել ժամանակակից եւ դասական տարրերը։ Իմ ամենահանրահայտ իրերից մեկը Pearl Under Lotus մատանին է, որտեղ մարգարիտը գտնվում է երիզի տակ, ինչը դասականություն է ստեղծում ժամանակակցի համադրությամբ։ Ես սիրում եմ նաեւ մարգարիտը համադրել գունավոր թանկարժեք քարերի հետ՝ տարբերակիչ եւ խաղացկուն վրձնահարված ավելացնելով յուրաքանչյուր արարման»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search