«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Style Beauty. Խաղողի կորիզների յուղի բոլոր առավելությունները մաշկի համար

23:15, 2 հոկտեմբերի

Խաղողի կորիզի յուղն առավելություններ ունի մաշկի համար... Բնական յուղերը կարող են կատարյալ ավարտական փուլ լինել ձեր մաշկի խնամքի հարցում, որպեսզի ոչ միայն բարձրացվի խոնավության մակարդակը, այլեւ ամրացվեն բոլոր սնուցող բաղադրիչները։ Խաղողի կորիզների յուղը տարբերակներից մեկն է, որն արժե նկատի ունենալ։

Խաղողի կորիզների մաքուր յուղը ստանում են սառը վիճակում քամելու միջոցով, որպեսզի երաշխավորվի, որ լուծիչները եւ քիմիական մնացորդները բացառվեն յուղից։
Խաղողի կորիզների յուղը  կարելի է քսել հենց մաշկին։ Արդեն հանրահայտ բաղադրիչ լինելով մաշկի խնամքի համար՝ իր թեթեւ բաղադրության եւ հակաօքսիդանտների, Е վիտամինի եւ ճարպաթթուների բարձր պարունակության շնորհիվ, այն հաճախ օգտագործվում է որպես մերսման յուղ, խոնավացնող միջոց եւ որպես բազային յուղ։ Այն կոմեդոգեն չէ եւ չի խցանում անցքերը, ուստի օգտագործվում է նաեւ դեմքի մաշկի խնամքի ժամանակ։

Ընդ որում, այն հարուստ է օմեգա-6 անփոխարինելի ճարպաթթուներով եւ պոլիֆենոլներով, որոնք ունեն հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններ։ Յուղն ունի նաեւ Е վիտամին, որն օգնում է պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից եւ պաշտպանում է դրա կառուցվածքը։ Բացի այդ, խաղողի կորիզի յուղը նպաստում է վերքերի ապաքինմանը եւ հարթում սպիները։

Այս յուղը բնական է, այն իսկապես օգտակար է մաշկի խնամքի համար։ Այնուամենայնիվ, ինչպես եւ մաշկի խնամքի ձեր ծրագրում ցանկացած նոր հավելում, չափազանց կարեւոր է սկզբում փորձել մարմնի վրա՝ համոզվելու համար, որ ալերգիա չունեք։

Խորհուրդ է տրվում ընտրել «սառը զտման եւ օրգանական խաղողի կորիզի յուղ՝ բարձր որակ ապահովելու եւ հավելումներից կամ քիմիկատներից խուսափելու համար, որոնք կարող են գրգռել մաշկը։ Խաղողի կորիզի յուղը կարող է նաեւ արագ դառնանալ գերհագեցած ճարպերի բարձր պարունակության պատճառով։ Այն պետք է պահել սառը, մութ տեղում եւ օգտագործել բացելուց հետո վեց ամսվա ընթացքում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search