Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:
Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։
Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:
‹‹Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական
միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:
Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ.-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա