Աշունը փոփոխությունների ժամանակ է ոչ միայն բնության մեջ, այլեւ մեր ամենօրյա կյանքում։ Սառը քամին, անձրեւները եւ խոնավության նվազումն օդում կարող են իսկական փորձություն լինել մաշկի համար։ Շոգ ամառվանից հետո այն հաճախ ջրազրկվում է եւ հատուկ խնամքի կարիք ունի։ Ինչպե՞ս օգնել մաշկին թարմ, ձիգ եւ փայլուն մնալ անգամ տարվա այս եղանակին։ Կոսմետոլոգ-էսթետիստ Արմինե Աղաջանյանը NEWS.am STYLE-ի ընթերցողներին է ներկայացնում հինգ պարզ, բայց շատ արդյունավետ կանոններ, որոնք կօգնեն ձեզ պահպանել մաշկի առողջությունը եւ գեղեցկությունն աշնան սեզոնին։
Մաքրումը եւ խոնավեցումը աշնանային խնամքի հիմքն են
Երբ տերեւներն սկսում են գունափոխվել, մեր մաշկը նույնպես «տրամադրության փոփոխության» է ենթարկվում։ Այն կարող է դառնալ չոր, գունատ եւ զգայուն ամռան ակտիվ արեւից հետո։ Ուստի ճիշտ մաքրումը եւ խոնավեցումը ձեր գլխավոր դաշնակիցներն են։
Մաքրում. Աշնանը կարեւոր է ընտրել փափկեցնող միջոցներ, որոնք խնամքով կհեռացնեն բծերը՝ չչորացնելով մաշկը։ Լվացվելու գելը, կաթը կամ միցելյար ջուրը հիանալի ընտրություն են։
«Ես միշտ խորհուրդ եմ տալիս օգտագործել ագրեսիվ բաղադրիչների նվազագույն քանակությամբ միջոցներ, որպեսզի մաշկը կարողանա շնչել եւ չջրազրկվել»։
Խոնավեցում. Մաքրումից հետո անպայման հոգացեք մաշկի սնուցման եւ խոնավեցման մասին։ Աշունը այն ժամանակն է, երբ թեթեւ խոնավեցնող գելերը կարելի է փոխարինել ավելի հարուստ կազմ ունեցող նյութերով։ Նշի յուղը կատարյալ ընտրություն է։ Թեթեւ, հիպոալերգեն եւ սնուցող այս յուղը մաշկին կնվիրի նուրբ փայլ եւ կվերականգնի ջրային հավասարակշտությունը ամռան սթրեսից հետո։ Այն քսեք երեկոյան, թեթեւ մերսող շարժումներով, որպեսզի մաշկը արթնանա թարմ եւ փայլող։
Դեմքի մերսում. երես առնելու ժամանակն է
Աշունը կատարյալ պահ է այն բանի համար, որ մեր առօրյայում ներառվի դեմքի մերսումը։ Սառը եղանակին մաշկը կորցնում է իր բնական ճկունությունը, եւ մերսումն օգնում է վերականգնել դրա տոնուսը։
«Մերսումը պարզապես հաճելի միջամտություն չէ, այն խթանում է արյան շրջանառությունը, մաշկը սնում է թթվածնով եւ գործի է դնում բիջների թարմացման գործընթացը»։
Մերսման համար օգտագործեք թեթեւակի տաքացված նշի յուղ, դրա տաք բաղադրությունն ակնթարթորեն ներծծվում է՝ մաշկը դարձնելով նուրբ եւ խոնավ։ Մերսումը կատարեք երեկոյան, երբ մաշկը հատկապես ընկալունակ է սնուցող նյութերի հանդեպ։ Նուրբ օղակաձեւ շարժումները կօգնեն ոչ միայն մաշկին, այլեւ ձեզ՝ թուլանալու երկար օրվանից հետո։
Ուլտրաձայնային մաքրում. մաշկի նուրբ թարմացում
Ցրտերի գալուն պես մաշկը թարմացման, բայց եւ միաժամանակ՝ խնամքի կարիք է ունենում։ Եթե դուք ցանկանում եք ազատել այն կարծրացած բջիջներից եւ պատրաստել սնուցող միջոցներ ընդունելուն, ուլտրաձայնային մաքրումը հիանալի լուծում կդառնա։
«Այդ միջամտությունը անվտանգ է եւ նուրբ, այն օգնում է թարմացնել մաշկը՝ վնաս չպատճառելով դրան»։
Ուլտրաձայնային սքրաբերի եւ հատուկ գելի օգնությամբ կարելի է քնքշորեն հեռացնել մեռած բջիջները՝ չխախտելով մաշկի ջրային հավասարակշռությունը։ Սա դեմքը սնուցող եւ շիճուկների դիմակ պատրաստելու կատարյալ միջոց է։
Մեզոթերապիա կամ մեզոռոլեր. տնային լիֆթինգ
Եթե ցանկանում եք մաշկին լրացուցիչ խթան հաղորդել թարմացման եւ ձգելու համար, ուշադրություն դարձրեք մեզոռոլերին։ Դա նուրբ ասեղներով սարք է, որը կօգնի մաշկի ավելի խոր հատվածներ հասցնել ակտիվ բաղադրիչները եւ խթանել դրա ռեգեներացիան։
Մեզոռոլերը ասես փոքրիկ ընտանեկան լիֆթինգ լինի։ Այն կարելի է օգտագործել ինքնուրույն, բայց միայն ճիշտ տեխնիկայով։ Տնային օգտագործման համար խորհուրդ են տրվում 0,3-0,5 միլիմետր երկարությամբ ասեղներ, որպեսզի մաշկը չվնասվի։ Սկսելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք հրահանգը եւ հետեւեք սարքի մաքրությանը։ Մշտական օգտագոծման դեպքում մեզոռոլերը բարելավում է մաշկի կազմը, ձգում դեմքի օվալը եւ այն ավելի ձիգ դարձնում։
Դիմակներ դեմքի համար. բավարարության պահ
Աշունը կատարյալ ժամանակ է թուլացնող եւ սնուցող դիմակների համար։ Դրանք օգնում են վերականգնել խոնավության հավասարակշռությունը, մաշկը հագեցնել վիտամիններով եւ պարզապես ձեզ ձեր մասին հոգալու հաճելի պահեր պարգեւել։
Հիդրոգելային, հյուսվածքային եւ քսուքային դիմակները լավագույն ընտրությունն են աշնան խնամքի համար։ Դրանք հարմար են մաշկի բոլոր տեսակներին եւ խոր խոնավեցում են ապահովում։
Իսկ ահա կավե դիմակները արժե օգտագործել զգուշությամբ, մանավանդ եթե ձեր մաշկը չոր է։ Կավը կարող է այն լրացուցիչ չորացնել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կնախընտրեք կավե դիմակները, խառնուրդին ավելացրեք մեկ թեյի գդալ նշի յուղ, դա կփափկեցնի էֆեկտը եւ կկանխի գրգռումը։
Մաշկի մասին խնամքն աշնանը ոչ միայն գեղեցկության, այեւ ձեր հանդեպ սիրո մասին է։ Հետեւելով այս պարզ, բայց արդյունավետ խորհուրդներին՝ դուք կկարողանաք ոչ միայն պաշտպանել ձեր մաշկն աշնան քամիներից եւ չորությունից, այլեւ վայելել խնամքի փոքր միջամտությունները, որոնք բավարարություն եւ թուլացում են պարգեւում։ Հիշեք, որ խնամված մաշկը ներքին հավասարակշռության եւ ներդաշնակության արտացոլումն է։ Խնամված կինը միշտ հիասքանչ է, տարվա ցանկացած եղանակին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»