«Գահերի խաղի» երկրպագուները աճուրդում պայքարի մեջ են մտել սերիալի հարյուրավոր կոստյումների, ռեկվիզիտների եւ այլ առարկաների համար, որը հավաքել է ավելի քան 21 մլն դոլար։
Դալասի Heritage Auctions-ում ներկայացվել է ավելի քան 900 լոտ, ներառյալ HBO սերիալի ասպազենը, թրերը եւ զենքը, թանկարժեք իրերը եւ մի քանի այլ նշանակալի առարկաներ, տեղեկացրել է CNN-ը։
Ամենաթանկ լոտը դարձել է այն, որի համար պայքարում էին սերիալի կերպարները բոլոր ութ սեզոնների ընթացքում՝ երկաթե գահը։ Դրույքների վեց րոպեանոց մարտից հետո գահը վաճառվել է 1,49 մլն դոլարով։
Պատճենը պատրաստված էր պլաստիկից եւ ձուլակտորից՝ ըստ էկրանային տարբերակի, հետո ներկվել էր մետաղական գույնով եւ զարդարվել թանկարժեք քարերով։ Սերիալում գահը ձուլված է վիշապի շնչառության օգնությամբ, որը հալեցրել է հազարավոր հաղթված մրցակիցների թրերը եւ դարձել հանուն իշխանության պայքարի խորհրդանիշը ողջ շոուի ընթացքում։
Բաղձալի երկաթե գահից բացի՝ ավելի քան 30 այլ լոտեր են ունեցել վեցանիշ արժեք։ Ջոն Սնոուի ֆիրմային թուրը՝ Երկար ճանկը, որն էկրանին տնօրինում էր Քիտ Հարինգտոնը, վաճառվել է 400 000 դոլարով, իսկ նրա գիշերային հսկման կոստյումը ծանր վերարկուով վաճառվել է 337 500 դոլարով։ Երկու իրերը դարձել են երկարատեւ սակարկությունների պատճառ։
Այդպես էր նաեւ մի քանի թիկնոցների եւ զգեստների դեպքում, որոնք կրել են Էմիլիա Քլարկը Դեյեներիս Թարգարիենի եւ Լինա Հիդին Սերսեա Լանիսթերի դերերում։ Դեյեներիսի գորշ զամշե հագուսը վաճառվել է 112 500 դոլարով, որը 100 000 դոլարով ավելի է մեկնակային գնից, իսկ Սերսեայի կարմիր թավշե զգեստը, որով նա երեւացել է սերիալի վերջում, վաճառվել է 137 500 դոլարով՝ 122 500 դոլարով ավելի մեկնարկայինից։
Ասպազենը եւս լավ է վաճառվել, հատկապես երբ դրանք ներառում էին պահանջված զենքը։ Ջեյմե Լանիսթերի սեւ կաշվե ասպազենը վաճառվել է 275 000 դոլարով, իսկ նրա Թագավորական գվարդիայի ասպազենը, ներառյալ նրա հանրահայտ երկար թուրը՝ Երդման պահապանի թուրը, վաճառվել է 212 500 դոլարով։ Թագավորական գվարդիայի ասպազենը, որոնք կրել է Գրիգոր «Լեռ» Քլիգանի կերպարը, վաճառվել է 212 500 դոլարով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:29, 28 սեպտեմբերի
Ջոնի Դեփը Լաս Վեգասի շքեղ երեկույթի ժամանակ արհեստական կանաչեղեն է «համտեսել». տարօրինակ տեսանյութը վիրուսային է դարձել12:17, 28 սեպտեմբերի
Եռացող ջուր բեմ բարձրանալուց մեկ ժամ առաջ. Նիկոլ Շերզինգերը ցույց է տվել իր ոտքի սարսափելի այրվածքներն ու բշտիկները11:54, 28 սեպտեմբերի
Peaky Blinders-ից մինչև թափանցիկ ժանյակ. Ջենիֆեր Լոպեսը նորաձևության կերպարանափոխություն է կատարել Միլանում11:34, 28 սեպտեմբերի
10 միլիոն դոլարանոց հարսանիք. Թրամփի նախկին փաստաբան Ալինա Հաբան ամուսնացել է թուրք միլիարդատիրոջ հետ11:14, 28 սեպտեմբերի
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում երեխա է ունեցել. հայտնի «էքստրասենսի» կինը 33 տարով փոքր է իրենից10:36, 28 սեպտեմբերի
Սնուփ Դոգը MTV VMA մրցանակակիրներին խոստացել է «հատուկ մրցանակ», բայց մեկ պայմանով10:18, 28 սեպտեմբերի
Մադոննան կրկին ուշադրության կենտրոնում է. 68-ամյա աստղը հաղթական վերադարձել է MTV VMA, իսկ Թեյլոր Սվիֆթը շահել է գլխավոր մրցանակը09:00, 28 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ07:47, 28 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյան. Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը16:32, 27 սեպտեմբերի
