Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

ReAnimania փառատոն. հաղթանակ հուսահատության նկատմամբ

14:30, 28 հոկտեմբերի

Երեւանում տեղի ունեցավ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնում ներկայացված էին աշխարհի բոլոր անկյունների ռեժիսորների լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր եւ կարճամետրաժ աշխատանքներ։ Ներկայացնենք փառատոնի ամենավառ ֆիլմերը։

«Flow». Գինի անիմացիոն ֆիլմը կատվի մասին է, որը փորձում է ողջ մնալ հեղեղման ժամանակ, փրկվելով դրանից նավակում կուղբի, շան, լեմուրի եւ ձկնկուլի հետ միասին։

флоу.jpg (84 KB)

Մարդկային ցեղը անհետացել է, եւ կենդանիները մնացել են մենակ. ինչ-որ մեկը արագ հարմարվել է, իսկ մեկ ուրիշի համար դա իսկական փորձություն է դարձել։ Կինոնկարը պատմում է այն մասին, թե ինչպես կարող է ողջ մնալու ձգտումը համախմբել թշնամական հերոսներին՝ նրանց միջեւ ամուր բարեկամական կապեր ստեղծելով։

«Memoir of a Snail». Ադամ Էլիոթի աշխատանքն է, որը պատմում է երիտասարդ աղջկա՝ Գրեյսի մասին, որը անհաջողությունների անվերջանալի շղթայում է եւ հավաքում է ամեն բան, ինչը կապված է խխունջների հետ։

снайл.jpg (32 KB)

Շուտով այս պարզ զվարճանքը վերածվում է մոլության, իսկ աղջիկը շարունակում է ողբերգություններ ապրել կյանքում, որոնցից հետո, վերջապես, համարձակվում է նոր կյանք սկսել՝ ազատվելով իր անցյալից։ Կինոնկարում բարձրացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են դեռահասների բուլինգը, հոգեկան խանգարումները, հոգեբանական տրավմաները եւ ճգնաժամերը, մոլությունն ու ինքնասպանության փորձերը։ Ռեժիսորի խոստովանությամբ՝ իր աշխատանքը ինքնակենսագրական է. անիմացիայի միջոցով Ադամը ցանկացել է ցույց տալ իր կենսական ուղին, ինչպես նաեւ ուրիշներին ոգեշնչել կյանքը շարունակելու ձգտմամբ՝ չնայած անհաջողություններին։

«A Boat in the Garden»-ը ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Ֆրանսուա Լագիոնի աշխատանքն է։ Կինոնկարը հետպատերազմյան 50-ականների Ֆրանսիայում ապրող դեռահասի մասին է։

боут.jpg (34 KB)

Ֆիլմը բացահայտում է Ջոշուա Սլոքամի՝ առաջին մարդու արկածների նախապատմությունը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել մենակ։ Գլխավոր հերոսի խորթ հայրը երազում է կառուցել Ջոշուայի համար նավակի նախատիպը, իսկ տղան մեծանում է՝ հետեւելով դրան, ինչը դառնում է տղայի նոր հրապուրանքի սկիզբը եւ սիրո սաղմնավորմանը ծովի հանդեպ։ Արկածային պատմությունը բարձրացնում է մեծանալու եւ ընդունելու թեմաները, որոնց կողքին միշտ առկա է մահը, ինչպես նաեւ ընդգծում է հոր կերպարի կարեւորությունը՝ արկածախնդրային-հոգեբանական ֆոն ստեղծելով։

«Sultana’s Dream»-ը անիմացիոն նկար է՝ բենգալացի գրող Ռոքեյա Հոսեյնի պատմվածքի հիման վրա։

султана.jpg (55 KB)

Ոգեշնչվելով անցած հարյուրամյակի ֆեմինիստական գրքով՝ նկարչուհի Ինեսը, որն իսպանական արմատներ ունի, մեկնում է ճամփորդության Հնդկաստան՝ գտնելու ուտոպիական երկիրը կանանց համար, որոնց մեջ պատերազմները եւ դաժանությունն արմատախիլ են արված, տղամարդիկ փակի տակ են, եւ կառուցված է աշխարհ, որը լի է առողջությամբ, գեղեցկությամբ եւ սիրով։

Ռեժիսոր՝ Իսաբել Էրգերա։

«The Most Precious of Cargoes»-ը պատմություն է փայտահատի ընտանիքի մասին, որն ապաստանել է երկաթուղու մոտ լքված մանկիկին։

карго.jpg (27 KB)

Կինոնկարը հիմնված է  Ժան-Կլոդ Գրումյերգի Հոլոքոսթի մասին վեպի վրա եւ բացահայտում է մարդկային հոգու ամենամութ կողմերը։

Ռեժիսոր՝ Միշել Խազանավիչուս։

«The Sirene»-ը բացահայտում է հայացքը իրան-իրաքյան պատերազմի սարսափներին ներսից իրանցի դեռահասի պատմության միջոցով, որը փրկվել էր պաշարված քաղաքից։

сирен.jpg (31 KB)

Ժապավենը պատմում է պատերազմի ողբերգության, ինչպես նաեւ այն  մասին, որ պաշարման մեջ այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են կարգին մարդ լինելը, բարությունը եւ մի փոքր հումորը, կարող են ավելի արժեքավոր լինել, քան ինքնազոհության ցանկությունը մարտադաշտում։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես կարելի է մահվան դաշտում կյանքի պահապան դառնալ։

Լինեն բնական արհավիրքներ, թե պատերազմներ ու իրականությունից երեւակայական աշխարհ փախուստի փորձեր, փառատոնի ինքնատիպ կինոնկարները անիմացիոն ժանրում բացահայտում են կարեւորագույն կոնցեպտներ՝ կապվելով հուսահատության նկատմամբ հաղթանակի միասնական համատեքստի հետ։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search