Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հետաքրքիր փաստեր «Անորա» ֆիլմի մասին. ինչպես է Վաչե Թովմասյանը դեր ստացել ֆիլմում

12:35, 13 նոյեմբերի

«Անորա» ֆիլմի գաղափարը, որին «Օսկար» են կանխատեսում եւ որում նկարահանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը (Karren Karagulian) եւ Վաչե Թովմասյանը, փայփայվում էր մոտ 20 տարի։

Ռեժիսոր Շոն Բեյքերը եւ Կարագուլյանն ընկերություն են անում արդեն ավելի քան 25 տարի։ Կարենը նկարահանվել է Շոնի ամեն մի ֆիլմում։ Երկար ժամանակ նրանք փայփայում էին Բրայթոն-Բիչի ռուս-հայկական համայնքի մասին գրելու գաղափարը, որովհետեւ Կարենը կապեր ունի այդ համայնքի հետ, իսկ նրա կինը ռուս է, որն ապրում է Ամերիկայում (նա անգամ խաղացել է նրա կերպարի կնոջ դերը եկեղեցական տեսարանում)։

Շոնը եւ Կարենը մի անգամ նույնիսկ սցենար են գրել կատակերգական ֆիլմի համար այդ համայնքի ընկերների մասին, որն այդպես էլ չի նկարահանվել։ Միայն Շոնի «Կարմիր հրթիռ» ֆիլմից հետո (2021թ.) նա որոշեց, որ եկել է այդ գաղափարին վերադառնալու ժամանակը, եւ այդ ժամանակ նրանք մտահղացան «Անորան»։

Հայ դերասան Վաչե Թովմասյանին ֆիլմի համար ներգրավել է Կարագուլյանը, որը նրա ստենդափի երկրպագուն էր։

Թովմասյանի խոսքով՝ իրեն զանգահարել է Շոն Բեյքերը եւ պատմել, որ տեսել է նրա կատակերգությունն այն բանից հետո, երբ Կարենը նրան առաջարկել է ֆիլմում նկարահանվելու համար։ Հետո Վաչեն փնտրել է Կարենին սոցիալական ցանցերում եւ հայտնաբերել, որ նա իրեն հաղորդագրություն է գրել դրանից հինգ տարի առաջ՝ գովելով նրա կատակերգությունը։ Դրանից հետո Վաչեն պատասխանել է Կարենի հաղորդագրությանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search