Ֆրանսահայ ձեռներեց եւ բարերար, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, հուզված էր՝ դիտելով իր հոր պատմությունը մեծ էկրանին նոր՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում։ Նիկոլյան ներկա էր ֆիլմի փակ ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Կինոմոսկվայում։ Նրա խոսքով, ֆիլմը հիանալի կերպով ներկայացնում է իր հորը, նրա ուղին եւ հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտները։
«Ես շատ հուզվեցի, երբ տեսա ֆիլմը էկրանին։ Իմ կարծիքով այն ֆանտաստիկ հաջողված է: Այն, իսկապես, լավ է պատկերում հորս, նրա կյանքը, նրա նպատակները, ձգտումները: Նրանք ֆիքսել են իմ ընտանիքի պատմությունը՝ ընտանեկան բոլոր պատկերներով: Ֆիլմում ներկայացված էին անգամ այն տեսանյութերը, որոնք հայրս նկարում էր, երբ ճանապարհորդում էր։ Նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարել: Սա մեծ սիրով ու նվիրումով արված գործ է»,- ասում է նա։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նիկոլյան դժվարացավ նշել, թե որն էր ֆիլմի ամենահուզիչ դրվագն իր համար, քանի որ, ըստ նրա, ամբողջ ժապավենն իրեն տպավորել է։
«Կոնկրետ այդպիսի հատված չկա. իսկապես, այն ամբողջությամբ հուզիչ էր: Ես տեսնում էի, թե ինչպես է հայրս պայքարում, եւ Պատրիկի հետ կապված պատմությունը, եւ մնացած ամեն ինչը լավագույնս արտացոլված էին ֆիլմում»:
«Մսյո Ազնավուր» ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը եւ Գրան Կոր Մալյարդը։ Այն ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի կյանքի մասին է, որին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» եւ «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահար Ռահիմը։
Ֆիլմը մեծ էկրաններին կլինի դեկտեմբերի 5-ից։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո