Անցանկալի մազերի հեռացումը վաղուց դարձել է շատ կանանց կյանքի մասը։ Բայց ընտրությունն էլոսի եւ լազերային մազահեռացման միջեւ հաճախ հարցեր է առաջացնում. ո՞րն է ավելի լավ, անվտանգ, արդյունավետ։ Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը ներկայացնում է իր մասնագիտական կարծիքը, որպեսզի դուք կարողանաք ճիշտ որոշում կայացնել։
Ինչո՞վ են տարբերվում էլոսը եւ լազերային մազահեռացումը։
Այս երկու մեթոդներն իսկապես տարբեր են՝ չնայած երկու միջամտություններն էլ ուղղված են նույն նպատակին՝ մազահեռացմանը։
Էլոս էպիլյացիան համադրում է լուսային եւ ռադիոհաճախական (RF) ալիքները։ Էներգիան ուղղվում է մազի ֆոլիկուլին՝ քայքայելով նրա կառուցվածքը, բայց չազդելով շրջակա հյուսվածքների վրա։ Միջամտությունից 7-14 օր հետո մազերն անհետանում են, իսկ աղվամազերը կարող են նորից հայտնվել, բայց ավելի քիչ քանակությամբ։
Առավելությունները. հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, այդ թվում թուխ եւ արեւայրված, ինչպես նաեւ բաց գույնի մազերին։ Այնքան էլ ցավոտ չէ, որքան լազերային մազահեռացումը։
Թերությունները. պահանջում է ավելի շատ սեանսներ, քան լազերը, իսկ արդյունքը մի փոքր ավելի քիչ է տեւում։
Լազերային մազահեռացումը օգտագործում է լույսի ճառագայթը, որն ազդում է մազերի մելանին պիգմենտի վրա։ Դա հանգեցնում է մազի ֆոլիկուլի տաքացման եւ քայքայման։ Արդյունավետությունը կախված է մազերի եւ մաշկի գույնից. միջամտությունը ավելի լավ է ազդում մուգ մազերի եւ թուխ մաշկի վրա։
Առավելությունները. մազերի արագ եւ արդյունավետ հեռացում։ Հարմար է մեծ գոտիների համար, ինչպիսին են ոտքերը կամ մեջքը։ Արդյունքը կարող է պահպանվել մինչեւ 1-2 տարի։
Թերությունները. հարմար չէ բաց եւ սպիտակ մազերին, կարող է ցավոտ լինել զգայուն հատվածներում։
Ինչպե՞ս ընտրել հարմար միջամտությունը
Ձեր ընտրությունը կախված է մաշկի տեսակից, մազերի գույնից եւ այն գոտուց, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը։
- Մուգ մազերի եւ բաց գույնի մաշկի համար. լազերային մազահեռացումը կատարյալ տարբերակ է։
- Բաց գույնի, աղվամազերի կամ խարտյաշ մազերի համար. ավելի արդյունավետ է էլոս մազահեռացումը։
- Զգայուն գոտիների համար ինչպիսին են դեմքը կամ բիկինին. էլոսը կարող է այնքան էլ ցավոտ չլինել եւ ավելի անվտանգ է։
Արմինեն ընդգծում է. «Միջամտության ընտրությունը պետք է հենված լինի ձեր անհատական առանձնահատկությունների վրա։ Գլխավորը ձեր մաշկը մասնագետներին վստահելն է, որպեսզի խուսափեք այրումից եւ տհաճ այլ հետեւանքներից»։
Ի՞նչ կասեք բիկինիի գոտու մազահեռացման մասին։
Բիկինիի գոտում մազահեռացումը ամենաքննարկվող թեմաներից է։ Լազերը եւ էլոսը կարելի է օգտագործել այդ գոտում, բայց կարեւոր է հիշել, որ ինտիմ գոտու մազերը պաշտպանական դեր են խաղում՝ խոչընդոտելով մանրէների թափանցմանը։
Եթե այնուամենայնիվ որոշել եք հեռացնել մազերը, կոսմետոլոգը խորհուրդ է տալիս.
- Ընտրել ստուգված կլինիկաներ եւ փորձառու մասնագետներ։
- Դիտարկել այլընտրանքները, ինչպիսին են տաք մոմը կամ շուգարինգը, որոնք ավելի մեղմ են ազդում մաշկի վրա։
«Լազերային մազահեռացումը բիկինիի գոտում կարող է արդյունավետ լինել, բայց եւ կարող է հանգեցնել հիպերպիգմենտացիայի կամ այրվածքների, հատկապես եթե մաշկը զգայուն է։ Միշտ քննարկեք հնարավոր ռիսկերը մասնագետների հետ»,- խորհուրդ է տալիս Արմինեն։
Ինչո՞ւ միշտ չէ, որ լազերն օգնում է։
Լազերային մազահեռացումը մազերի վրա ազդում է միայն աճի ակտիվ փուլում, իսկ դա բոլոր մազերի մոտ 20 տոկոսն է։ Ուստի լիակատար արդյունքի համար պահանջվում է մի քանի սեանս։ Լազերը նաեւ արդյունավետ է միայն մելանինով մազերի համար՝ մուգ կամ դարչնագույն։ Բաց, խարտյաշ կամ սպիտակ մազերը գրեթե չեն ենթարկվում լազերի ազդեցությանը։ «Շատ հաճախորդներ զարմանում են, թե ինչու լազերը արդյունք չի տալիս առաջին անգամից,- նշել է Արմինեն։- Բայց կարեւոր է հիշել. դա փուլային գործընթաց է։ Մաշկը եւ մազերը անհատական են, եւ դրա վրա ազդում է անգամ հորմոնալ ֆոնը»։
Երկու միջամտություններն արդյունավետ են, բայց ընտրությունը կախված է ձեր մաշկի, մազերի եւ ազդեցության գոտու տեսակից։ Եթե դեռ կասկածներ ունեք, միշտ խորհրդակցեք մասնագետի հետ։ «Մազահեռացումը պարզապես կոսմետիկական միջամտություն չէ, այլ ձեր հարմարավետության եւ վստահության քայլ։ Մեթոդի ճիշտ ընտրությունը եւ գրագետ խնամքը սեանսներից հետո կօգնեն ձեզ վայելել հարթ մաշկը երկար ժամանակ»,- ամփոփել է Արմինեն։
Հետեւեք ձեզ, չէ՞ որ հարթ, խնամված մաշկը կանանց էլ ավելի վստահ եւ հիասքանչ է դարձնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»