Յուրաքանչյուր աղջիկ իր առաջին գիշերը պատկերացնում է յուրահատուկ, հեքիաթային եւ, անկասկած, ռոմանտիկ: «Ինչպե՞ս այդ պետք է լինի» թեմայով սեքսուալ երեւակայությունը շփոթեցնում եւ հուզում է: Վերերկրային հաճույքի սպասումն ուժեղացնում է ցանկությունը, ինչն անհարմար ես զգում անգամ ինքդ քեզ խոստովանել: Բայց, ցավոք, շատ հաճախ իրականությունը չի արդարացնում աղջիկների ռոմանտիկ-զգացմունքային սպասելիքները՝ հիասթափություն եւ շփոթմունք առաջացնելով…
Իմ առաջին «հերոս-սիրեկանի» հետ ծանոթացա 19 տարեկանում: Նա 5 տարի մեծ էր ինձանից, եւ ես մինչեւ ականջներս սիրահարվեցի: Այն ժամանակ կարծում էի, որ այդ հավերժ սեր է: Մենք ծանոթ էինք շուրջ մեկ տարի, երբ պարզ ընկերական հարաբերությունները տեղափոխվեցին այլ հարթություն: Լուսնի լույսի ներքո համբույրների ժամանակաշրջանը տեւեց շուրջ 3 ամիս, մինչեւ որոշեցի տրվեց իմ սիրելիին...
Իմ երկրպագուն չէր շտապեցնում: Լինելով հայ՝ հասկանում էր, թե որքան դժվար կարող է բազմաթիվ նախապաշարմունքներ ունեցող աղջիկը համարձակություն ունենալ գնալ այդ «ճակատագրական» քայլին: Չնայած նրա մեծահոգության հիմնական մոտիվն ամուսնանալու ցանկությունը չէր, բայց այն ժամանակ ես, բնականաբար, այդ չէի հասկանում: Լինելով ռոմանտիկ եւ, ինչպես այն ժամանակ ինձ թվում էր, «առաջադեմ», ես սեքսը կապում էի ոչ թե ամուսնության, այլ բացառապես «մեծ սիրո» հետ:
Եվ երբ հերթական նուրբ անհամարձակ հրաժարումին ի պատասխան իմ «մեծ սերը» հայտարարեց՝ «Ուրեմն ինձ չես սիրում», ես սկսեցի «ապացուցել» իմ զգացմունքների ամբողջ ուժը: Չմոռանալով «մեծահոգության» եւ, բնականաբար, ամուսնանալու հեռանկարի մասին, նա, արդեն ինձ վրա պառկած, վերջին տղամարդկային քայլն արեց. «Եթե ցանկանում ես, ես կարող եմ ցանկացած պահի կանգ առնել...»: Նույնիսկ այդ ժամանակ այդ արտահայտությունն ինձ այնքան ծիծաղելի թվաց, որ հազիվ զսպեցի քրքիջս...
Մինչեւ հիմա հիշում եմ առաստաղի լղոզված բիծը, որին նայում է 10 րոպե՝ մինչ «հերոս-սիրեկանը» փորձում էր ինձ կին դարձնել: Սկզբում սարսափելի էր. ես փակել էի աչքերս, քանի որ սպասում էի տեսնել նվազագույնն ինչ-որ հրեշի եւ պատրաստվում էի անասելի ցավի: Որոշ ժամանակ անց, երբ վախն անցավ, ինձ պատեց զարմանքը: «Եվ այս ամենի համա՞ր էր ամբողջ աղմուկը»,- այսպիսին էր առաջին միտքս:
Եվ չնայած ես սիրահարված էի, եւ մարմինս ցանկանում էր տրվել, հիասթափությունից բացի՝ առաջին սեքսից ես ոչինչ չզգացի: Երբ «փոքրիկ սեքսի մեծ հսկան» ավարտեց ինձ կուսությունից զրկելու գործողությունը, նստեց անկողնու եզրին եւ դեմքի թափանցող արտահայտությամբ եւ սեփական առավելության զգացողությամբ ասաց. «Էսօրվանից մենք իրար կյանք պիտի ասենք»: Այստեղ ես չկարողացա ինձ զսպել եւ սկսեցի ծիծաղել: Ես ծիծաղում էի բարձր, երկար, արտասվելու չափ, որպեսզի այդ ծիծաղի ներքո թաքցնեմ իմ ամոթն ու հիասթափությունը:
Ասում են՝ առաջին տղամարդուն կինն ամբողջ կյանքում հիշում է: Սակայն կյանքը երբեմն մեզ հետ չար կատակ է անում: Եվ հաճախ առաջին տղամարդը կարող է լինել ոչ թե նա, ով ձեզ զրկել է կուսությունից, այլ նա, ով բացահայտել է ձեր կանացիությունը, ստիպել ձեզ իսկական կին զգալ...
Բայց այդ մասին՝ հաջորդ անգամ:
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ