Ամերիկուհիներն այլեւս չեն ցանկանում նմանվել Քիմ Քարդաշյանին։
Հետույքի բրազիլական ձգման, կրծքի իմպլանտների եւ ֆիլերների չափից շատ օգտագործման երկար տարիներից հետո իրավիճակը փոխվել է։ Պլաստիկ վիրաբույժները կանխատեսում են «մեծ անկման տարի» 2025թ.։
«Ամերիկայի քարդաշյանացում»-ից հետո էսթետիիկ բժշկության պացիենտներն այժմ հրաժարվում են BBL-ից, հանում են իմպլանտները եւ ներարկումները հօգուտ ավելի բնական կազմվածքի, ինչը կտրուկ տարբերվում է կանանց երբեմնի նորաձեւ ծաղրանկարային կերպարից։
«Ամեն բան վերադարձել է նրան, որ լավ կոսմետիկ կամ էսթետիկ պլաստիկ վիրահատությունը պետք է բնական տեսք ունենա, այն պետք է առողջ երեւա, ոչ թե մեծացված»,- The Post-ին ասել է պլաստիկ վիրաբույժ, դոկտոր Դեւիդ Շոքրիանը Նյու Յորքից (Millennial Plastic Surgery)։
«Բարձանման դեմքի» երեւույթը, որն օգտագործվում է ֆիլերների օգտագործումը նկարագրելու համար, պացիենտներին հետ է պահում ներարկումների կիրառումից։ Նրանք, ովքեր արդեն ունեն ֆիլերներ գիալուրոնաթթվի հիման վրա, ոգեշնչվել են եւ որոշել վերադառնալ «մաքուր էջի»։
Ենթադրվում է, որ հենց այդ մոտեցումը կօգտագործեն այնպիսի աստղեր, ինչպիսին են Լինդսի Լոհանը (38 տարեկան) կամ Դոնաթելա Վերսաչեն, որոնք վերջերս ցնցել են շատերին իրենց թարմ տեսքով։
«Դեմքը վերականգնվում է եւ երիտասարդանում՝ առանց այդ բոլոր ֆիլերների հսկայական քանակության»,- ասել է Շոքրիանը։
Լոսանջելեսցի բժիշկ Էննի Չիուն նույնպես նշել է «ներարկման հակառակ ռեակցիան»՝ հայտնելով The Hollywood Reporter-ին, որ շուկան այս տարի անկում է ունեցել։
«Սկզբում բոլորին կոչ էին անում դա անել ինսթագրամի կոնտուրային դեմքին նմանվելու համար, բայց այժմ կա տարօրինակ երեւալու իրական վախ»,- ասել է նա պարբերականին։ «Իմ գործընկերները կարծում են, որ Լոս Անջելեսում շատ են ջանացել, բայց վատ աշխատանք կա ամենուրեք, հատկապես Մայամիում եւ Դալասում, իսկ «Նյու Յորքի տնային տնտեսուհիների» տեսքը հաստատ նրբին չէ»։
Շոքրիանը նշել է նաեւ պացիենտների հարցումների թվի աճը, որոնք ցանկանում են փոքրացնել կամ հեռացնել կրծքի իմպլանտները։
«Մեծ անկումը» մասամբ պայմանավորված է Ozempic-ի եւ նիհարելու համար կիրառվող այլ դեղամիջոցների հանրահայտության աճով, որոնք դարձել են հատկապես տարածված հանրահայտ անձանց եւ միջին վիճակագրական ամերիկացիների շրջանում, որոնցից յուրաքանչյուր ութերորդին վերագրում են ներարկում կամ նման դեղամիջոց։
Վիրաբույժները կարծում են, որ Հոլիվուդը կողմնակի ազդեցության ներքո է որը հայտնի է որպես «Ozempic-ի դեմք», որը, ինչպես նշում են նրանք, առնչվել է բոլորին՝ Ջոն Գուդմանից մինչեւ Շերոն Օսբորն։
Պլաստիկ վիրաբույժները նախազգուշացնում են, որ «Ozempic-ի դեմք»-ը զավթել է Հոլիվուդը։
Անգամ Քարդաշյանները, թերեւս, «թսկել» են. Քիմի եւ Քլոեի վաղեմի փքուն ձեւերը, որոնք մի ժամանակ առաջացնում էին կանանց նախանձը, վերջին տարիներին փոքրացել են հօգուտ ավելի կառուցիկ կազմվածքի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին